ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N զորամասում ՀՀ օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը։
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
2025թ. դեկտեմբերի 29-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Ա. Սիմոնյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: