ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սոցիալական ցանցերի հայազգի տարբեր օգտատերեր պարբերաբար տարածում են հայտարարություններ՝ խնդրելով իրենց տրամադրել տեղեկատվություն արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի, Արցախի Հանրապետությունում ընթացող ռազմական գործողությունների, մարտի դաշտում տեղի ունեցող հերոսությունների և բացառիկ սխրանքների մասին: Մասնավորապես, www.facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Վահե Պետրոսյանը, ով ներկայանում է որպես կրոնական քարոզիչ, իր ուղիղ եթերներից մեկում խնդրել է իրեն ուղարկել առաջնագծում գտնվող զինվորների վերաբերյալ «վկայություններ», թե ինչպես են վերջիններս փրկվել Աստծո շնորհիվ:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախաձեռնությամբ կազմակերպվել է աշխատանքային հանդիպում բժշկական այն հաստատությունների ներկայացուցիչների հետ, որտեղ նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հայտնաբերման նպատակով իրականացվում են նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ռազմական դրության պայմաններում սահմանված կարգով իրականացվող կցագրումների, անհրաժեշտ հավաքագրումների, կամավորագրումների, ինչպես նաև դեպի Արցախի Հանրապետություն՝ համապատասխան անձանց տեղաշարժը կազմակերպելու, վերջիններիս պատշաճ դիմավորման, տեղակայման, զորահավաքային զինծառայողների ծառայության կազմակերպման, ամրակցված զենքի ու ռազմամթերքի կիրառման կանոնների պահպանման, նրանց նյութական ապահովվածության, մարտական ծառայությունը վերահսկելու, ինչպես նաև զորամասերի մարտական պատրաստականության բերման պլանով նախատեսված աշխատանքների նկատմամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, շարունակում է իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ:
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՊԱՀՆԵՐԻՆ
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանը, տնօրենի տեղակալ Ա. Հակոբյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ, այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի այն վիրավոր զինծառայողներին, ովքեր բուժում են ստանում Երևանի տարբեր առողջապահական հաստատություններում:
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից:
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Վերջին օրերին ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել և կանխվել են Արցախի Հանրապետությունից դեպի Հայաստանի Հանրապետություն անօրինական ճանապարհով զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր:
ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍ ՀՀ ԱԱԾ ՏՆՕՐԵՆԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ա.Աբազյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած մամուլի ասուլիսին, որը կազմակերպվել է «Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը» թեմայի շրջանակներում:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՀ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐ (տեսանյութ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Մ. Համբարձումյանն այցելել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:
Հասցե՝ Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104
Հեռախոս +37410 563515
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ ta@sns.am-ին։
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն / 2026 © Հեղինակային իրավունքները պաշտպանված են։