Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության պետական սահմանի Արարատի մարզի Ռանչպար բնակավայրի հատվածում ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու հավանական փորձի վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալները ստուգելու կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2024 թվականի դեկտեմբերի 11-ին Ռանչպար բնակավայրում գտնվող սահմանապահ ուղեկալի տարածքով ինժեներատեխնիկական կառույցի վնասման միջոցով Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանն ապօրինի հատել է ՀՀ քաղաքացի, ազգությամբ հայ, ներկայումս Կոտայքի մարզի բնակիչ Ս.Ա.-ն:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է ՀՀ-ից դեպի Եվրոպա ապօրինի միգրացիայի կազմակերպման դեպք:
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Սյունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածք առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք։
2024թ. ընթացքում ՀՀ ազգային անվտանգության ծառայություն ՀՀ և օտարերկրյա քաղաքացիներից ստացված դիմումների, բողոքների, առաջարկությունների, հարցումների վերաբերյալ ամփոփ հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը: