ԹԵԺ ԳԻԾ 1-91
×
Team Photo

ՎԱՐԴԱՆՅԱՆ

Գևորգ Անդրեյի

Խորհրդային Միության Հերոս

Ծնվել է 1924 թ-ի փետրվարի 17-ին Դոնի-Ռոստովում:

Հետախուզությունում է 1940 թ-ի փետրվարից: Ղեկավարել է Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում ֆաշիստական հետախույզների և գործակալների բացահայտման հատուկ խումբը, որը միայն 2 տարում բացահայտել է գերմանական հետախուզության հետ կապված ավելի քան 400 մարդու: 1943 թ-ին Թեհրանի կոնֆերանսի ժամանակ մասնակցել է «Մեծ եռյակի» ղեկավարների անվտանգության ապահովման աշխատանքներին:

1951 թ-ին ավարտել է Երևանի պետհամալսարանի օտար լեզուների ֆակուլտետը: Այնուհետև երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում գործել է որպես ծպտալ հետախույզ:

Մահացել է 2012 թ․ հունվարի 10-ին:

 

Խորհրդային Միության Հերոս Գևորգ Վարդանյանը տիկնոջ՝ Գոհար Վարդանյանի հետ՝ արտերկրում հետախուզական աշխատանքի տարիներին

Կանխի՛ր կոռուպցիան