ԹԵԺ ԳԻԾ 1-91
×
Team Photo

ԱՂԱՅԱՆՑ

Իվան Իվանի

Ծնվել է 1911 թ-ին Գանձակում:

1930 թ-ից աշխատել է ՄՊՔՎ մարմիններում: Ազատ տիրապետել է ֆրանսերենին, պարսկերենի, թուրքերենին, իսպաներենին, բավական լավ` անգլերենին և իտալերենին:

1936 թ-ից աշխատել է արտաքին հետախուզությունում: 1937-ին օպերատիվ աշխատանքի է ուղարկվել Ֆրանսիա: 1941 թ․ օգոստոսին որպես ռեզիդենտ գործուղվել է Իրան: 1943 թ-ին՝ Թեհրանի կոնֆերանսի ժամանակ Աղայանցին և նրա աշխատակիցներին հաջողվում է կանխել Օտտո Սկորցենիի պլանավորած ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ղեկավարների դեմ ուղղված ահաբեկչությունը:

Իրանից հետո ԱԳՎ ռեզիդենտն է եղել Փարիզում:

1967 թ-ից եղել է ՊԱԿ-ի ԱԳՎ պետի տեղակալը: Մահացել է 1968 թ-ին:

Կանխի՛ր կոռուպցիան