Կանխվել է ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք (տեսանյութ)
ԱԱԾ հաղորդագրություններ
20-09-2024
2024 թվականի սեպտեմբերի 16-ին օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակչին և նրա կնոջը պատկանող, նույն քաղաքում գտնվող բնակարանից նախապատրաստվում է առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 77.446.000-ից 116.169.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա զարդերի և այլ թանկարժեք իրերի հափշտակություն:
ՀՀ ԱԱԾ ծառայողների կողմից համակարգված և պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, իրենց կամքից անկախ հանգամանքներով, չեն կարողացել իրագործել հանցավոր մտադրությունը: