Գիտաուսումնական կենտրոնում կազմակերպվել է կարճատև ուսուցման դասընթաց
ԳՈւԿ նորություններ
23-01-2023
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնը, Տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի հետ համատեղ ս.թ. հունվարի 20-ին կազմակերպել և անցկացրել է «Փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում 2022-2024 թթ. ազգային ռազմավարության» դրույթներով նախատեսված ուսուցում, որին մասնակցել են ՀՀ իրավապահ տարբեր մարմինների՝ ԱԱԾ քննչական դեպարտամենտի և Գիտաուսումնական կենտրոնի, Քննչական կոմիտեի, Հակակոռուպցիոն կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, «Ինտերպոլ»-ի ազգային կենտրոնական բյուրոյի ներկայացուցիչներ:
Դասախոսությամբ հանդես են եկել ինչպես Գիտաուսումնական կենտրոնի դասախոսներ, այնպես էլ ՀՀ Կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի մասնագետներ:
Ուսուցումն անցել է դասախոսությունների, քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով, արձանագրվել դրա կարևորությունն ու օգտակարությունը իրավապահ մարմինների համար: