Դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին ճանաչողական այցով ԱԱԾ-ում էր
ԱԱԾ հաղորդագրություններ
30-08-2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին: Ողջունելով դեսպանին՝ տնօրենը նշեց, որ Իրանը Հայաստանի համար բարեկամ երկիր է, որի հետ ամուր համագործակցությունն ու աշխատանքային հաստատուն հարաբերությունները մեծ կարևորություն ունեն: Դեսպան Սաջջադին հանդիպման սկզբում շնորհավորեց Ա. Վանեցյանին՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնում նշանակման կապակցությամբ, ապա անդրադարձավ երկու երկրների միջև համագործակցությանը: Դեսպանը ևս հաստատեց, որ Հայաստանը և Իրանը եղել են ու կմնան բարեկամ երկրներ ու վստահություն հայտնեց, որ նախկինում հաստատված ամուր փոխգործակցությունը կշարունակվի ու ավելի կխորանա՝ ի նպաստ երկու երկրների շահերի: