Օրենսդրություն

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմինների մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հասկացությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների տեղն ու դերը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգում, դրանց գործունեության իրավական հիմքերը, սկզբունքները, ուղղությունները, լիազորությունները, ուժերն ու միջոցները, աշխատակիցների սոցիալական պաշտպանվածության ապահովման, ինչպես նաև նրանց գործունեության նկատմամբ վերահսկողության կարգը: 

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմիններում ծառայության հիմնական սկզբունքները, կարգը, պայմանները, ազգային անվտանգության մարմիններիծառայողների պաշտոնները և զինվորական կոչումները, ազգային անվտանգության մարմինների ծառայողների իրավունքները և պարտականությունները, նրանց պաշտոնական երաշխիքները, ծառայության և հանգստի ժամանակը, արձակուրդը, զինվորական կոչում շնորհելու, կոչումն իջեցնելու և վերականգնելու, ծառայությունից արձակելու, ինչպես նաև ծառայության հետ կապված այլ առանձնահատկություններ:

Ռազմական դրության ժամանակ ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Որոշում ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան`

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի (հույժ գաղտնի):

Ամբողջական տարբերակ

Ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենք

Հոդված 1.

Սույն օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական և կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները։

Ամբողջական տարբերակ

Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահավոման մասին

Սույն օրենքը սահմանում է հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության կազմակերպման և իրականացման իրավական հիմքերը, սկզբունքները, պետական պահպանություն իրականացնող մարմնի լիազորությունները, գործունեության կարգն ու առանձնահատկությունները, կարգավորում է այդ ոլորտում ծագող հարաբերությունները։

Ամբողջական տարբերակ

Պետական և ծառայողական գաղտնիքի մասին օրենք

Հոդված 1. «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածում «մարմինների,» բառից հետո լրացնել «ինչպես նաև» բառերը, իսկ «սեփականության» բառը փոխարինել «կազմակերպական-իրավական» բառերով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք պետական սահմանի մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանը

Հայաստանի Հանրապետության պետական սահմանը (այսուհետ` պետական սահման) այն գիծն է և այդ գծով անցնող այն ուղղահայաց մակերևույթը, որոնք որոշում են Հայաստանի Հանրապետության տարածքի` ցամաքի, ջրերի, ընդերքի, օդային տարածության շրջանակները:

Պետական սահմանը որոշվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով:

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք Սահմանապահ զորքերի մասին

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության սահմանապահ զորքերի հասկացությունը, գործունեության իրավական հիմքը, սկզբունքները, իրավունքներն ու պարտականությունները, սահմանապահ զորքերի անձնակազմի և պետական սահմանի պահպանությանը մասնակցող քաղաքացիների ու նրանց ընտանիքների անդամների իրավական և սոցիալական պաշտպանվածությունը, սահմանապահ զորքերի ֆինանսական և նյութատեխնիկական ապահովումը:

 

Ամբողջական տարբերակ

ՀՀ Օրենք օպերատիվ-հետախուզական գործունեության մասին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս նրանց իրավունքները և պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը և վերահսկողությունը:

Ամբողջական տարբերակ