25 Դեկ 2018

Քննարկվել են 2019թ. ծրագրերը

Քննարկվել են 2019թ. ծրագրերը

Դեկտեմբերի 24-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանն ընդունեց Հայաստանում Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գրասենյակի ղեկավար տիկին Իլոնա Տեր-Մինասյանին: Նույն օրը կայացավ հանդիպում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Հայաստանյան գրասենյակի և Հայկական Կարմիր Խաչ ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր «Փախստականների պաշպանություն և տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակներում սերտորեն համագործակցում են ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին
2019թ. համագործակցության հեռանկարները, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի պատրաստմանը հնարավոր աջակցությունը, մասնավորապես՝ սահմանապահների ուսուցման մեջ դասավանդման նոր մոտեցումների ներդրման հարցում: