Ընդհանուր տեղեկություններ և կապ

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, 0001, Նալբանդյան փողոց 104, հեռախոս +37410 563515 (հերթապահ մաս)

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ՝ ԱԱԾ տնօրենի աշխատակազմի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Նաիրի Համլետի Մարգարյան

հեռախոս +37410 548127
Էլ. փոստ ta@sns.am

 

ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոն

հեռախոս +37415 539760, բջջ. +37495 215800
էլ. փոստ press@sns.am

ՀՀ ազգային անվտանգության տնօրենի  20.06.2018թ. N 28-Ա և 21.02.2020թ. N 20-Ա հրամաններով՝ 

  1. ՀՀ ԱԱԾ համակարգում ներքին ազդարարման, ինչպես նաև ՀՀ ԱԱԾ կենտրոնական մարմիններում արտաքին ազդարարման համար լիազորված անձն է ՀՀ ԱԱԾ ներքին անվտանգության վարչության պետի պարտականությունների ժամանակավոր կատարող Հրայր Ավետիսյանը (հեռ. 015-57-99-70)
  2. ՀՀ ԱԱԾ մարզային վարչություններում (այսուհետ` ՄՎ) արտաքին ազդարարման համար լիազորված անձինք են`

1)  ՀՀ ԱԱԾ Շիրակի ՄՎ պետի պարտականությունների ժամանակվոր կատարող Կամո Ներսիսյանը (հեռ. 0312-5-30-22)

2) ՀՀ ԱԱԾ Լոռու ՄՎ պետ Կարեն Ալչանգյանը (հեռ. 0322-4-09-70)

3) ՀՀ ԱԱԾ Արմավիրի ՄՎ պետ Ռուբեն Շատախյանը (հեռ. 0237-2-17-27)

4) ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ պետի պարտականությունների ժամանակվոր կատարող Արտակ Առուստամյան (հեռ. 0235-2-21-35)

5) ՀՀ ԱԱԾ Տավուշի ՄՎ պետ Հովհաննես Ղալումյանը (հեռ. 0263-4-06-06)

6) ՀՀ ԱԱԾ Արագածոտնի ՄՎ պետ Ռազմիկ Միքայելյանը (հեռ. 0232-3-28-42)

7) ՀՀ ԱԱԾ Գեղարքունիքի ՄՎ պետի պարտականությունների ժամանակվոր կատարող Արթուր Վարդանյանը (հեռ. 0264-3-07-14)

8) ՀՀ ԱԱԾ Կոտայքի ՄՎ պետ Արթուր Եղիազարյանը (հեռ. 0223-6-00-28)

9) ՀՀ ԱԱԾ Սյունիքի ՄՎ պետ Կարեն Ջավահիրյանը (հեռ. 0285-2-33-10)

10) ՀՀ ԱԱԾ Վայոց Ձորի ՄՎ պետ  Կոլյա Միքայելյանը (հեռ. 0281-2-55-11):

 

     ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում տեղեկության տրամադրումն իրականացվում է ՀՀ Կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի «Տեղեկատվություն տնօրինողի կողմից մշակված կամ նրան առաքված տեղեկությունների գրանցման, դասակարգման և պահպանման, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների ու կազմակերպությունների կողմից տեղեկության կամ դրա կրկնօրինակի (պատճենի) տրամադրման կարգը սահմանելու մասին» N 1204-Ն որոշմամբ սահմանված կարգով: Միաժամանակ, համաձայն վերոհիշյալ որոշման, ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժնում գործում է պաշտոնական էլեկտրոնային հարցումներ ուղարկելու հնարավորություն: Հարցումները պետք է ունենան «էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքով սահմանված էլեկտրոնային թվային ստորագրություն:

Բանավոր հարցումների ընթացակարգը սահմանվում է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով, համաձայն որի 9-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Բանավոր հարցման պատասխանը տրվում է, եթե՝

  • պահանջվող տեղեկության տրամադրումը կարող է կանխել պետական, հասարակական անվտանգությանը, հասարակական կարգին, հանրության առողջությանն ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը.
  • անհրաժեշտ է ճշտել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի մոտ համապատասխան տեղեկության առկայության փաստը.
  • անհրաժեշտ է պարզաբանել տվյալ տեղեկատվությունը տնօրինողի կողմից գրավոր հարցումների քննարկման կարգը։

Տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձև

Օրինակելի ձեւ

Մարմնի, կազմակերպության անվանումը
Տեղեկություններ տրամադրող պաշտոնյայի անուն, ազգանունը

Դիմողի անուն, ազգանուն, հայրանունը
/Բնակության, աշխատանքի կամ ուսման վայրի հասցեն/

 

Տեղեկություն ստանալու հարցում

 

Հարգելի պրն/տկն…………,

Համաձայն ՀՀ Սահմանադրության 42-րդ եւ 51-րդ հոդվածների եւ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի` խնդրում եմ ինձ տրամադրել տեղեկություններ ------------------------ (հնարավորինս հստակ ձեւակերպեք անհրաժեշտ տեղեկությունը) մասին:

«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիների տեղեկություն ստանալու գրավոր հարցմանը պատասխան տրվում է այն ստանալուց հետո 5-օրյա ժամկետում, բացառությամբ լրացուցիչ աշխատանք պահանջող տեղեկատվության (30-օրյա ժամկետ): Ուստի, խնդրում եմ տեղեկություն ստանալու հարցումիս պատասխանել օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում:

Տեղեկատվության տրամադրումը մերժելու դեպքում խնդրում եմ գրավոր տեղյակ պահել մերժման հիմքի մասին (հոդված 11) եւ հնարավորության դեպքում տրամադրել այն պետական մարմնի կամ պաշտոնատար անձի հասցեն, որին կարող եմ ուղղել հարցումը:

(Պատրաստ եմ վճարել տեղեկատվության պատճենահանման ծախսերը):


Կանխավ շնորհակալ եմ`


անուն, ազգանուն ստորագրություն

ամսաթիվ