Դատական ակտեր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի ՍԴՈ-1526 ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 284-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍՈՎ ԵՎ ԴՐԱ ՀԵՏ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՆՈՒՅՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 287-289-ՐԴ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՎ, 385-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ, «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ԵՎ 2-ՐԴ ՄԱՍԵՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՈՐՄԵՐԻ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142114

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի ՍԴՈ-1010 ՈՐՈՇՈՒՄԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 4-ՐԴ ՄԱՍԻ «Զ» ԵՆԹԱԿԵՏԻ, 12-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ԵՎ 7-ՐԴ ՄԱՍԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

https://www.arlis.am/documentview.aspx?docID=74497

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի ՍԴՈ-926 ՈՐՈՇՈՒՄԸ

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 284-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

https://www.arlis.am/documentview.aspx?docid=63142

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ի ԱՎԴ4/0028/01/16 ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ կասկածյալի (մեղադրյալի) և օրինական ներկայացուցչի տեսակցության ժամանակ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու իրավաչափության և դրա արդյունքում ստացված փաստական տվյալների՝ որպես ապացույց օգտագործելու թույլատրելիության վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ուստի անհրաժեշտ է համարել արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցերը հետևյալներն են.
I. «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը՝ որպես միջամտություն մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքի նկատմամբ.

II. Անչափահաս կասկածյալի (մեղադրյալի) և նրա ներկայացուցչի տեսակցության նկատմամբ իրականացվող «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրավաչափությունը.

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145629 

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ի ԵԱՔԴ/0172/11/17 ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու «վստահելի հայտարարության» կամ «վիճելի բողոքի» կամ այլ բավարար չափով որոշակի նշանների առկայության դեպքում կատարվող քննության արդյունավետության չափանիշի վերաբերյալ արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են նպաստել նաև այդ կապակցությամբ ձևավորված իրավունքի զարգացմանը։
Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցն այն է, թե  արդյոք իրականացված քննությունը եղել է արդյունավետ։

Այդ համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է նաև «ՕՀ բնույթի հարցազրույց» վերտառությամբ «հարցազրույց» վարելու լիազորության համապատասխանությանն օրենսդրությամբ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակներին, ինչպես նաև նախաքննության մարմնի կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու հանձնարարություններ տալու իրավաչափության և այլ հարակից հարցերի:

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=145617  

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 11-ի ԵԿԴ/0229/01/16 ԳՈՐԾՈՎ ՈՐՈՇՈՒՄԸ

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառմանն առնչվող օրենսդրական նորմերի մեկնաբանման և կիրառման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր, ոււստի անհրաժեշտ է համարել արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար:

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. hիմնավոր է արդյո՞ք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ Գ. Սարգսյանի նկատմամբ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացվել է և դրա արդյունքները որպես ապացույց օգտագործվել են օրենսդրության պահանջներին համապատասխան:

https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=139675 

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՇԴ2/0004/01/14 ԳՈՐԾՈՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 30-րդ հոդվածի (կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը) իմաստով «կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործություն» հասկացության կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Այս առումով ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. «կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող էր արդյոք իրականացվել պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Կ.Ժաժոյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու (ՀՀ քրեական օրենսգրքի 3111 -րդ հոդված) հանցագործությունը բացահայտելու նպատակով:

https://www.arlis.am/documentview.aspx?docID=100089

Ամբողջական տարբերակ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ԵԿԴ/0666/10/11 ԳՈՐԾՈՎ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի ՈՐՈՇՈՒՄԸ

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանը գտնում է, որ նամակագրության և հեռախոսային խոսակցությունների գաղտնիության սահմանափակման նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր, ուստի անհրաժեշտ է համարել արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկայի ճիշտ ձևավորման համար։

Սույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն այն մասին, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 239-րդ հոդվածում նշված «այլ հաղորդումներ» ձևակերպման տակ պետք է հասկանալ ինչպես հեռախոսային խոսակցությունների վերծանումները, այնպես էլ դրանց հետ կապված տեղեկությունները:

https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=78333

Ամբողջական տարբերակ