ԳՈՒԿ նորություններ
ՀՀ ԱԱԾ գիտաուսումնական կենտրոնում անցկացվեց միջանկյալ քննություն
ՀՀ ազգային անվտանգության մարմինների կադրերի պատրաստման և վերապատրաստման գործընթացի բարելավումն ու կատարելագործումը Գիտաուսումնական կենտրոնի առաջնային ու կարևորագույն խնդիրներից է:
Մեկնարկած բարեփոխումների շրջանակներում 2021 թվականի դեկտեմբերի 29-ին հատուկ մասնագիտական հոսքում տեսական և գործնական գիտելիքների ստուգման ու գնահատման նպատակով առաջին անգամ թվային տեխնոլոգիաների ներդրմամբ թեստային եղանակով անցկացվեց միջանկյալ քննություն:
Ունկնդիրները համակարգչային հատուկ մշակված ծրագրի օգնությամբ լրացրեցին դասավանդվող առարկաների ծրագրային թեմաների հարցաշարերից և հիպոթետիկ առաջադրանքներից կազմված թեստերը, որոնց արդյունքներն առավել լիարժեք և օբյեկտիվ են դարձնում ոչ միայն գիտելիքների, այլ նաև մասնագիտական հմտությունների ստուգման գործընթացը:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին
Հոկտեմբերի 27-28-ին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, ԱՊՀ անդամ պետությունների հակաահաբեկչական կենտրոնի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմկերպվել էր «Համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատվական պատերազմներ և գունավոր հեղափոխություններ» թեմայով միջազգային գիտագործնական գիտաժողով, որին համացանցային հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, մայոր Տարոն Սաքոյանը: Միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, նա հանդես է եկել «Ժամանակակից աշխարհակարգի հեռանկարը ու համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատվական պատերազմներ և գունավոր հեղափոխություններ» խորագիրը կրող զեկույցով: