ԳՈՒԿ նորություններ

ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչը մասնակցել է առցանց անցկացվող միջազգային գիտաժողովին   

Հոկտեմբերի 27-28-ին ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության, ԱՊՀ անդամ պետութ­յուն­­ների հակաահաբեկչական կենտրոնի և Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի կողմից կազմկերպ­վել էր «Համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատ­վական պա­տե­րազմներ և գունավոր հեղափոխություններ» թեմայով միջազգային գիտա­գործ­նա­կան գի­տա­ժո­ղով, որին համացանցային հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության գիտաուսումնական կենտրոնի աշխատակից, մայոր Տարոն Սաքոյանը: Միջոցառման երկրորդ օրը՝ հոկտեմբերի 28-ին, նա հանդես է եկել «Ժամանակակից աշխարհակարգի հեռանկարը ու համաշխարհային քաղաքական գործընթացը. տեղեկատվական պատերազմներ և գունավոր հեղափոխություններ» խորագիրը կրող զեկույցով: