Ավարտված դատական գործեր

Գևորգ Մուրադյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2021թ. հուլիսի 2-ին Գևորգ Շահենի Մուրադյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-դ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ «Զվարթնոց» ՍՎԲ հսկողական կետ: 2021թ. հուլիսի 2-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ. Մարտիրոսյանի որոշմամբ իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ պատրաստելու, իրացնելու և օգտագործելու, առանց պատշաճ թույլտվության և սահմանված փաստաթղթերի ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու /2 դրվագ/, ինչպես նաև հատելու փորձ կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217921 քրեական գործը: 2021թ. սեպտեմբերի 9-ին թիվ 58224121 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարան: 2021թ. սեպտեմբերի 10-ին ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի վարույթ: 2021թ. սեպտեմբերի 25-ի որոշմամբ քրեական գործի դատական քննությունը նշանակվել է 2021թ. հոկտեմբերի 5-ին:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Գևորգ Շահենի Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չորս անգամ օգտագործել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր, առանց սահմանված փաստաթղթերի և խատշաճ թույլտվության երկու անգամ ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը, ինչպես նաև նույն սահմանն ապօրինի հատելու փորձ է կատարել:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի ԵԴ/1214/01/21 գործով 2021թ. դեկտեմբերի 28-ի դատավճռով Գևորգ Մուրադյանը մեղավոր է ճանաչվել չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, երկու դրվագ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, և մեկ դրվագ՝ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, առաջին դրվագով՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդ դրվագով՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, երրորդ դրվագով տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի՝ 400.000 /չորս հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, չորրորդ դրվագով՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի ՝ 400.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, առաջին դրվագով տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, երկրորդ դրվագով՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով, ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով՝ տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 /հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատիժների լրիվ գումարման սկզբունքի կիրառմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հազար երկու հարյուրապատիկի՝ 2.200.000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ, հաշվի առնելով Գևորգ Մուրադյանի՝ 2021թ. հուլիսի 3-ից մինչև 2021թ. հուլիսի 22-ը կալանքի տակ գտնվելու ժամկետը՝ մեղմացվել է Գևորգ Շահենի Մուրադյանի նկատմամբ նշանակված 2.200.000 /երկու միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով տուգանք պատիժը՝ վերջնական պատիժ սահմանելով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարհարյուրապատիկի՝ 2.100.000 /երկու միլիոն հարյուր հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204201395

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի  դատավճռով Մուշեղ Պետրոսյանը և Ռազմիկ Սահակյանը մեղավոր են ճանաչվել

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2019թ. հունիսի 5-ին Ռազմիկ Գագիկի Սահակյանը և Մուշեղ Վրեժի Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-ր կետով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ: 2019թ. հունիսի 5-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգության և իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և փոխադրելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58213319 քրեական գործը, ընդունվել է վարույթ, և կատարվել նախաքննություն: 2019թ. հունիսի 5-ին կասկածյալներ Ռազմիկ Սահակյանը և Մուշեղ Պետրոսյանը ձերբակալվել են: 2019թ. սեպտեմբերի 25-ին թիվ 58225419 քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարան: 2019թ. սեպտեմբերի 26-ին ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի վարույթ: 2019թ. հոկտեմբերի 4-ի որոշմամբ որոշվել է քրեական գործի դատական քննությունը նշանակել 2019թ. հոկտեմբերի 19-ին:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Ռազմիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Մուշեղ Պետրոսյանի հետ նախնական համաձայնությամբ խմբով, վերջինիս ծանոթին` Երևանի բնակիչ Հովհաննես Կուրղինյանին իրացնելու նպատակով դեռևս չպարզված անձի կողմից նախապես պատրաստված և «Տելեգրամ» բջջային հավելվածով տեղանշված թաքստոցից 2019 թ. հունիսի 5-ին ապօրինի ձեռք է բերել, պահել և դեպի Երևան փոխադրել ԻԻՀ-ից մաքսանենգությամբ ՀՀ պետական սահմանով տեղափոխված առանձնապես խոշոր չափերի` 968.817 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը: Մուշեղ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Ռազմիկ Սահակյանի հետ նախնական համաձայնությամբ խմբով, 2019թ. Հունիսի 5-ին ապօրինի ձեռք է բերել, պահել և դեպի Երևան փոխադրել ԻԻՀ մաքսանենգությամբ ՀՀ պետական սահմանով տեղափոխված առանձնապես խոշոր չափերի` 968.817 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի ԵԴ/0719/01/19 գործով 2021 թ. դեկտեմբերի 21-ի դատավճռով Մուշեղ Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 7/ յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ռազմիկ Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել ազատազրկման 7/ յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: Ամբաստանյալներ Մուշեղ Պետրոսյանից և Ռազմիկ Սահակյանից համապարտությամբ, հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձվել է փորձաքննությունների արժեք հանդիսացող՝ 134.400 / հարյուր երեսուն չորս հազար չորս հարյուր / ՀՀ դրամ գումար` որպես դատական ծախս։

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203973478

Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

16.03.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Գ. Մարտիրոսյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58205421 քրեական գործը: 18.03.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով Բիմբուլատ Ահմադովը ներգրավվել է որպես մեղադրյալ այն բանի համար, որ նա, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը: Նա, 2021 թվականի մարտի 04-ին՝ ժամը 22:54-ի սահմաններում, շրջանցելով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Բագրատաշեն» հսկիչ անցագրային կետը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ջոկատի 1-ին սահմանապահ պարետատան կողմից պահպանվող տարածքում ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, Դեբեդ գետն անցնելու եղանակով, Վրաստանի կողմից հետիոտն հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և Տավուշի մարզի Պտղավան գյուղի տարածքով մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ էլ 2021 թվականի մարտի 16-ին բռնվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: 27.04.2021թ. մեղադրական եզրակացությունը հաստատվել է, և գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Բիմբուլատ Ահմադովին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը:

3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի ՏԴ/0072/01/21 գործով 2021 թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Բիմբուլատ Աբդուլայի Ահմադովը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և նրան դատապարտել ազատազրկման 8 ամիս 15 օր ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվել 2021թ. մարտի 16-ից: Նկատի ունենալով, որ նշանակված պատժի ժամկետը լրացել է` նա ազատ է արձակվել դատարանի դահլիճում:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=32369622321771356

Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2021 թվականի հուլիսի 26-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Ս.Բաղինյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի և 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին: 2021 թվականի հուլիսի 26-ին ժամը 10:20-ին ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու կասկածանքով Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնը բերման է ենթարկվել ՀՀ ԱԱԾ վարչական շենք, իսկ ժամը 23:00-ին ձերբակալվել է: 2021 թվականի հուլիսի 28-ին Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով: 2021 թվականի հուլիսի 31-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը: 2021 թվականի օգոստոսի 04-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության դատախազը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին: 2021 թվականի օգոստոսի 11-ին քրեական գործը մուտքագրվել է դատարան և նույն օրն այն մակագրվել է դատավորին: 2021 թվականի օգոստոսի 12-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2021 թվականի օգոստոսի 27-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Թեոդոր Ֆելիկս Ռիչարդ Հոդսոնին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց պետական սահմանը հատելու վերաբերյալ պարտադիր ներկայացման փաստաթղթի, ՀՀ պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու նպատակով, 2021 թվականի փետրվարի 2-ին Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութից ինքնաթիռով ժամանել է Հայաստան: 2021 թվականի փետրվարի 3-ին ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք է գործել Վրաստան: Այնուհետև, նույն թվականի հուլիսի 26-ին, ժամը 10:20-ի սահմաններում, ՀՀ Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղի վարչական տարածքով, ապօրինի, կրկին առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ապօրինի հատել է ՀՀ պետական պահպանվող սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

3. Լոռու մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի ԼԴ2/0048/01/21 գործով 2021 թ. նոյեմբերի 25-ի դատավճռով Թեոդոր Ռիչարդ Ֆելիկս Հոդսոնը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 329-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքի համար ազատազրկում 3 /երեք / ամիս ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438318676

Մակար Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

14.05.2020թ. որոշմամբ հարուցվել է թիվ 58210320 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: 27.05.2020թ. որոշմամբ Մակար Սերյոժայի Սարգսյանը թիվ 58210320 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: 13.05․2021թ․ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի լիազորությունները դադարելու հիմքով թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը վերամակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի և 14.05.2021թ. որոշմամբ ընդունվել է վարույթ: 31.05.2021թ. որոշմամբ թիվ ԵԴ/1305/01/20 քրեական գործը նշանակվել է դատական քննության:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Մակար Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Դրակոն-Բոութ» սպորտային հասարակական կազմակերպության նախագահը, 2017 թվականի ապրիլից մինչև 2018 թվականի սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում կեղծ տեղեկություններ ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների անօրինական միգրացիան` օտարերկրյա պետություն /ԱՄՆ/ մուտքը և գտնվելը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի ԵԴ/1305/01/20 գործով 2021 թ. նոյեմբերի 18-ի դատավճռով Մակար Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել` համաներման մասին օրենքի կիրառման հիմքով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204094790

Սիսի Շենին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2021 թվականի ապրիլի 5-ին Սիսի Շենին ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման համար, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: 26.05.21թ. թիվ 58207321 քրեական գործն ըստ մեղադրանքի Սիսի Շենիի` ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ գլխավոր դատախազությունից մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարան` ըստ էության քննության առնելու համար:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Սիսի Շենիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար, իր երկու անչափահաս երեխաների՝ քրեական պատասխանատվության ենթարկելու տարիքի չհասած Միլուոն Շինիի և Խիլուոն Շիլիի հետ, խախտելով «պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 11 հոդվածի և ՀՀ Կառավարության 2011թ․ մայիսի 12-ի թիվ 702-Ն որոշման պահանջները, 2021թ․ մարտի 31-ին ժամը 01։04 աքցանով կտրել է ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության թիվ 40-րդ սահմանապահ ջոկատի «Ղարաղալա» ուղեկալի պատասխանատվության տակ գտնվող ինժիներա-տեխնիկական կառույցների ազդանշանային համակարգի լարերը, որից հետո առանց պատշաճ թույլտվության, փորձել է հատել Հայաստանի հանրապետության պատկանող պետական սահմանը և մուտք գործել Թուրքիայի Հանրապետություն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներով, այն է՝ աքցանով կտրել է 1 ինժիներա-տեխնիկական կառույցների ազդանշանային համակարգի լարերը /փշալարերը/ և 1 փշալարային արգելափակոցը, իսկ հաջորդ փշալարը կտրելու փորձի ժամանակ հայտնաբերվել և բերման են ենթարկվել ՌԴ անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից։ Սիսի Շենին կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր․օրի 34-329 հոդվածի 1-ին մասով։

3. Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի ԱՐԴ/0080/01/21 գործով 2021 թ. նոյեմբերի 16-ի դատավճռով Սիսի Շենին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում, և դատապարտվել է տուգանքի ՀՀ նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատաիկի՝ 150.000 (մեկ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով։

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=38843546786205541

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Սևադա Եղիշյանին, Նարինե Կարապետյանին, Էրիկ Խաչատրյանին և Աշոտ Ինջիղուլյանին

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2016 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում (ավագ քննիչ Արիստակես Գրիգորյան) «Սևադա Հակոբի Եղիշյանի կողմից իրացնելու նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու վերաբերյալ» նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 51105016 քրեական գործը, և կատարվել նախաքննություն: 2018 թվականի հունվարի 23-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում (ՀԿԳ ավագ քննիչ Ա. Խալաթյան) «Սևադա Եղիշյանի, Նարինե Կարապետյանի և Աշոտ Ինջիղուլյանի վերաբերյալ» նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58201018 քրեական գործը, և կատարվել նախաքննություն: 2018 թվականի հունվարի 22-ից Սևադա Եղիշյանը, Աշոտ Ինջիղուլյանը և Նարինե Կարապետյանը գտնվել են անազատության մեջ, իսկ հունվարի 23-ին` ձերբակալվել: 2018 թվականի ապրիլի 23-ին թիվ 58207318 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը մուտքագրվել է 2018 թվականի մայիսի 10-ին, շնորհվել թիվ ՍԴ3/0046/01/18 համարը, ընդունվել է վարույթ և նշանակվել դատաքննության: 07.06.2018 թվականին թիվ ՍԴ3/0046/01/18 քրեական գործը միացվել է թիվ ՍԴ3/0041/01/17 քրեական գործին: 2020 թվականի օգոստոսի 27-ին թիվ ՍԴ3/0041/01/17 քրեական գործը հանձնվել է դատավորին և ընդունվել վարույթ:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Էրիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով Սիսիան քաղաքի բնակիչ Սևադա Եղիշյանի հետ վերջինիս ապօրինի թմրամիջոց իրացնելու հարցի շուրջ, 2016 թվականի սեպտեմբերի 9-ին դեռևս գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք բերված ու իր մոտ պահվող առնաձնապես խոշոր չափերի 25.24 գրամ հաստատուն քաշով ափիոն տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացրել է Սևադա Եղիշյանին:

3. Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ՍԴ3/0041/01/17 գործով 2021թ. նոյեմբերի 10-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Սևադա Հակոբի Եղիշյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարման մեջ և այդ մասով նա արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Սևադա Եղիշյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկու դրվագով) ու ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաջին դրվագով) պատիժ է նշանակվել ազատազրկումը 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկրորդ դրվագով) պատիժ է նշանակվել ազատազրկումը 10 (տասը) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով պատիժ է նշանակվել ազատազրկումը 8 (ութ) տարի ժամկետով, գույքի` մաքսանենգության առարկայի` 289.13 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առաջին դրվագով) նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երկրորդ դրվագով) նշանակված 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին, ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված 8 (ութ) տարի ժամկետով ազատազրկում պատժից 1 (մեկ) տարին և վերջնական պատիժ սահմանվել ազատազրկումը 12 (տասներկու) տարի ժամկետով` գույքի` մաքսանենգության առարկայի` 289.13 գրամ «Ափիոն» տեսակի թմրամիջոցի բռնագրավմամբ, առանց անձնական գույքի բռնագրավման: Էրիկ Սեյրանի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի կիրառմամբ՝ պատիժ է նշանակվել ազատազրկումը 4 (չորս) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է Էրիկ Խաչատրյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածը` 2 (երկու) օրը, և վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 3 (երեք) տարի 11 (տասնմեկ) ամիս 28 (քսանութ) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է Էրիկ Խաչատրյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը։ Ճանաչվել և հռչակվել է Նարինե Ռուբիկի Կարապետյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և այդ մասով նա արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Նարինե Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ու ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ: ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով պատիժ է նշանակվել ազատազրկումը 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկումը 7 (յոթ) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի կանոնների համաձայն` հանցանքների համակցությամբ, նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով` ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկմանը գումարվել է` ՀՀ քրեական օրենսգրքի 38-266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում պատժից 3 (երեք) ամիսը, և պատիժ սահմանվել ազատազրկում 7 (յոթ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 69 հոդվածի համաձայն` նշանակված պատժին հաշվակցվել է Նարինե Կարապետյանի ձերբակալված լինելու ժամանակահատվածները` 6 (վեց) օրը, և վերջնական պատիժ սահմանվել ազատազրկում 7 (յոթ) տարի 2 (երկու) ամիս 24 (քսանչորս) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածի կիրառմամբ` ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան 5 (հինգ) տարի ժամկետով, վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի ստորաբաժանման վրա։ Դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վերացվել է Նարինե Կարապետյանի` ՀՀ պետական սահմանի հատման արգելափակումը։ Ճանաչվել և հռչակվել է Աշոտ Արշավիրի Ինջիղուլյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և այդ մասով նա արդարացվել է` արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Աշոտ Ինջիղուլյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և պատիժ է նշանակվել ազատազրկումը 11 (տասնմեկ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով` առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 67 հոդվածի կանոնների համաձայն` դատավճիռների համակցությամբ, նշանակված պատժին լրիվ գումարվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 16.01.2017 թվականի դատավճռով նշանակված ու ամբաստանյալի կողմից չկրած 3 (երեք) ամիս 19 (տասնինը) օր ազատազրկումը և 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքը, ու վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկումը 11 (տասնմեկ) տարի 9 (ինը) ամիս 19 (տասնինը) օր ժամկետով` առանց գույքի բռնագրավման և 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տուգանքի: Ամբաստանյալներ Սևադա Եղիշյանից, Նարինե Կարապետյանից և Աշոտ Ինջիղուլյանից համապարտության կարգով հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ որպես դատական ծախս, բռնագանձվել է 33 600 (երեսուներեք հազար վեց հարյուր) ՀՀ դրամ։ Ամբաստանյալ Սևադա Եղիշյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես դատական ծախս, բռնագանձվել է 19236 (տասնինը հազար երկու հարյուր երեսունվեց) ՀՀ դրամ: Ամբաստանյալ Էրիկ Խաչատրյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության` որպես դատական ծախս, բռնագանձվել է 88 676 (ութսունութ հազար վեց հարյուր յոթանասունվեց) ՀՀ դրամ:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումներով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=35465847065572033

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ռուզաննա Հունանյանի անմեղությունը

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

12.12.2016թ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Լ.Ղարամյանի որոշմամբ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58217916 քրեական գործը: 23.03.2017թ. ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Լ.Ղարամյանի որոշմամբ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ներգրավվել է որպես մեղադրյալ: 31.07.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի որոշմամբ Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 31.08.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Կարապետյանի որոշմամբ՝ թիվ 58217916 քրեական գործից թիվ 58224021 համարով առանձին վարույթ է անջատվել Ռուզաննա Հունանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով գործը: 08.09.2021թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն.

Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ինքնությունը չպարզված անձի օժանդակությամբ, ելքի, մուտքի և այլ երկրում գտնվելու պատշաճ թույլատվություն ստանալու համար կեղծ փաստաթղթեր ներկայացնելով, շահադիտական նպատակով կազմակերպել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետության ելքը և օտարերկրյա պետություն մուտքն ու այնտեղ գտնվելը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1204/01/21 գործով 2021 թ. նոյեմբերի 2-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է Ռուզաննա Ռաֆաելի Հունանյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ՝ ապացույցների անբավարարության հիմքով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204200965

Դիանա Տետրուաշվիլին, Վալենտինա Ռյաբուխան և Գրիգոր Մարգարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առնընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերի 301-րդ հոդվածի և 301.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով թիվ 58231520 քրեական գործը հարուցելու մասին, և նույն օրը քննիչի մեկ այլ որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 10-ի ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 30.12.2020 թվականին քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որին շնորհվել է թիվ ԵԴ/1407/01/20 դատական համարը: 08.01.2021թ. քրեական գործն ընդունվել է վարույթ: 18.03.2021թ-ի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/1407/01/20 քրեական գործից անջատվել է ամբաստանյալ Սարմեն Մալխասյանի մասը: 02.09.2021թ-ի Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության ատարանի որոշմամբ թիվ ԵԴ/1407/01/20 քրեական գործից անջատվել է ամբաստանյալ Վարդան Պողոսյանի մասը:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Դիանա Տետրուաշվիլիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Վալենտինա Ռյաբուխային մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Սարմեն Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։ Գրիգոր Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020թ․ նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում մասնակցել է ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգություններին։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1407/01/20 գործով 2021 թ. հոկտեմբերի 19-ի դատավճռով Դիանա Տետրուաշվիլին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով, իսկ Վալենտինա Ռյաբուխան` ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով: Գրիգոր Մարգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 3 /երեք/ տարի ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204095624

 Վաղարշակ Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանի՝ 10.11.2020թ.  որոշմամբ՝ զանգվածային անկարգությունների, իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված և ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը պարտադրելու դեպքերի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածով և 301.1-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58231520 քրեական գործը: 18.11.2020թ. Ա.Երիցյանի՝ որոշմամբ՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով առանձնապես խոշոր չափերով գույքի բացահայտ հափշտակության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդհոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58232220 քրեական գործը: Նշված քրեական գործը միացվել է թիվ 58231520 քրեական գործին: 14.01.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Նավոյանի որոշմամբ՝ Վաղարշակ ՍամվելիԴանիելյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդհոդվածի 1-ին մասով: 19.02.2021թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Վաղարշակ Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին պատկանող «Տոյոտա Քեմրի» մակնիշի 028 HH 01 համարանիշի ավտոմեքենային:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0204/01/21 գործով 2021 թ. հոկտեմբերի 19-ի դատավճռով Վաղարշակ Դանիելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուր հիսունապատիկի՝ 150.000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204115468

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի  դատավճռով Մուհամմադ Աշեղինը և Ջուլվեր Կարախանյանը մեղավոր են ճանաչվել


1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.
ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ռ. Մարտիկյանի 2018 թ. օգոստոսի 13-ի որոշմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217718 քրեական գործը: 2018թ. օգոստոսի 13-ին ընդունվել է վարույթ և կատարվել նախաքննություն: 2018թ. դեկտեմբերի 25-ին թիվ 58229118 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 2018թ. դեկտեմբերի 16-ին ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ, իսկ 2018թ. դեկտեմբերի 28-ին որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2019 թ. հունվարի 9-ին նշանակելու մասին։

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Մուհամմադ Էսմաիլի Աշեղինին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց կազմակերպմամբ կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն, օժանդակել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց պահելուն և փոխադրելուն, առանց իրացնելու նպատակի անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել, պահել և փոխադրել խոշոր չափի թմրամիջոց և կատարել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգության նախապատրաստություն։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1007/01/18 գործով 2021 թ. հոկտեմբերի 12-ի դատավճռով Մուհամմադ Աշեղինը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման 7/յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, ՀՀ քրեական օրենսգրքի 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ ազատազրկման 1 /մեկ/ տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի համար նշանակված պատժից՝ 1 /մեկ/ տարի ժամկետով ազատազրկումը, ՀՀ քրեական օրենսգրքի 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար նշանակված պատժից՝ 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքի համար նշանակված պատժից՝ 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանվել՝ ազատազրկում 10 /տասը/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից: Ամբաստանյալ Ջուլվեր Կարախանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկման` 3/երեք/ տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, ՀՀ քրեական օրենսգրքի 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքի համար նշանակված պատժից՝ 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը և ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի համար նշանակված պատժից՝ 6 /վեց/ ամիս ժամկետով ազատազրկումը, վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում 9 /ինը/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 600 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարից:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203911223 

Վահան Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

19.08.2020 թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Ս. Բաղինյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58218220 քրեական գործը: 09.03.2021թ մեղադրական եզրակացությունը հաստատվել է և գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: 19.03.2021թ. գործն ընդունվել է դատավորի վարույթ, հետագայում վերամակագրվել է և 26.07.2021թ. ընդունվել է դատավորի վարույթ:

2.Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Վահան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, խախտելով պետական սահմանի մասին ՀՀ օրենքը, 2019 թվականի դեկտեմբերի 3-ին՝ ժամը 00:06-ի սահմաններում, Գոգավան սահմանային վերահսկողության բաժնի ծառայողին դիտավորությամբ ներկայացրել է իր ընկեր Միքայել Միտիչյանի անվամբ անձնագիրը՝ այդ կերպ փորձելով ապօրինի հատել ՀՀ պահպանվող պետական սահմանը, սակայն հանցագործությունը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել: Այնուհետև, Վահան Մկրտչյանը, խախտելով պետական սահմանի մասին ՀՀ օրենքը, Բագրատաշեն սահմանային վերահսկողության բաժնի ծառայողին դիտավորությամբ ներկայացրել է իր ընկեր Միքայել Միտիչյանի անվամբ անձնագիրը, հատել ՀՀ պետական սահմանը և մուտք գործել Վրաստանի Հանրապետություն, ինչից հետո, նույն օրը՝ ժամը 22:07-ին, ներկայացնելով նույն անձնագիրը, մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք:

3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՏԴ/0034/01/21 գործով 2021 թ. սեպտեմբերի 22-ի դատավճռով Վահան Հովիկի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով և 329 հոդվածի 1-ին մասով՝ երկու դրվագներով: ՀՀ քրեական օրենսգրքի 34-329 հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել է տուգանքի` 100.000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ առաջին դրվագով՝ տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով՝ երկրորդ դրվագով՝ տուգանքի` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 3-րդ մասի կիրառմամբ՝ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու սկզբունքով, նա վերջնականապես դատապարտվել է տուգանքի՝ 450.000 (չորս հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=32369622321769910

Լևոն Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժ է նշանակվել ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2021 թվականի հունիսի 25-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քրեական գործ հարուցելու և վարույթ ընդունելու մասին.
2021 թվականի հուլիսի 21-ին կազմվել է մեղադրական եզրակացությունը:
2021 թվականի հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամաբ հսկողության վարչության դատախազի կողմից որոշում է կայացվել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին:
2021 թվականի հուլիսի 28-ին քրեական գործը մուտքագրվել է դատարան և նույն օրն այն մակագրվել է դատավորին: 2021 թվականի հուլիսի 29-ին որոշում է կայացվել քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2021 թվականի օգոստոսի 13-ին որոշում է կայացվել դատական քննության նշանակելու մասին:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Լևոն Շամստանի Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2021 թվականի հունիսի 15-ին ապօրինի` առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, շրջանցելով ՀՀ պետական սահմանի անցակետերը, ՀՀ Լոռու մարզի Ջիլիզա համայնքի անտառապատ լեռներն անցնելու եղանակով Վրաստանի կողմից հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, որտեղ բռնվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահների կողմից:

3. Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԼԴ2/0032/01/21 գործով 2021 թվականի սեպտեմբերի 3-ի դատավճռով ամբաստանյալ Լևոն Շամստանի Պետրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով, և պատիժ է նշանակվել ազատազրկում 1 /մեկ/ տարի ժամկետով: Վերջինիս նկատմամբ կիրառվել է ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 /մեկ/ տարի ժամկետով, նրա վարքագծի վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության համապատասխան բաժնի վրա՝ ըստ բնակության վայրի: Լևոն Շամստանի Պետրոսյանը պարտավորվել է մշտական բնակության վայրը փոխելու դեպքում տեղյակ պահել վերահսկողություն իրականացնող մարմնին:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=30962247438317643

Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը. 

19.11.2019թ. ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասով և 267.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել է թիվ 58232619 քրեական գործը: 01.09.2020թ. որոշում է կայացվել թիվ 58232619 քրեական գործից Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի մասն անջատելու, անջատված մասին թիվ 58219620 քրեական գործի համարը շնորհելու և վարույթ ընդունելու մասին: Թիվ 58232619 քրեական գործը կազմվել, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 04.09.2020թ. ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ պետական սահմանով առանձնապես խոշոր չափերի թմրամիձոցների մաքսանենգություն կատարելու և դրանք ՀՀ-ում ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2019թ․ նոյեմբերի 19-ին Թեհրան-Երևան ուղղությամբ մեկնող ավտոբուսով մոր՝ Շաֆիդե Փուր Ազհարի Բաղերի հետ միասին, Մեղրի Մաքսային կետով հատել է հայ-իրանական սահմանը և Իրանից մուտք գոծելով Հայաստան, մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, ՀՀ պետական սահմանով ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ 13․78 գրամ քաշով «Մետամֆետամին» տեսակի թմրամիջոց, որն ապօրինի պահել է իր մոտ,փոխադրել է մինչև Երևան քաղաքի Կիլիկիա ավտոկայան, որտեղ հանդիպել է ԻԻՀ քաղաքացիների, ապա նստելով «Նսսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան և ապօրինի փոխադրելու նպատակով դրա մեջ է տեղադրել նաև մաքսանենգությամբ ՀՀ ներկրված առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցը, սակայն բռնվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից։

3.Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0946/01/20 գործով 2021 թ. օգոստոսի 4-ի դատավճռով Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով ազատազրկման 9 /ինը/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ազատազրկման 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված՝ պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ամբաստանյալ Փուրիա Մոհամմադռահիմի Ռազեղիի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 9 /ինը/ տարի 6 /վեց/ ամիս ժամկետով՝ գույքի բմագրավմամբ, որը պետք է կրի ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան քրեակատարողական հիմնարկում:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204064607

Միքայել Միրաքյանի և Արմենակ  Կյուրեղյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել:

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2017 թվականի դեկտեմբերի 29-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Լ.Լևոնյանը որոշում է կայացրել Միքայել Ալեքսանդրի Միրաքյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով թիվ 58221117 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին: 2018 թվականի փետրվարի 27-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության պետ Մ.Համբարձումյանը որոշում է կայացրել քրեական գործի քննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին, որի ղեկավար է նշանակվել ավագ քննիչ Լ.Լևոնյանը, ով նույն օրը որոշում է կայացրել քննչական խմբի քննությանը հանձնարարված քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2018 թվականի օգոստոսի 11-ին և 2020 թվականի մարտի 05-ին քրեական գործը վարույթ ընդունելու մասին հաջորդաբար որոշումներ են կայացրել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Հարությունյանը և քննիչ Գ.Մարտիրոսյանը: 2021 թվականի մայիսի 13-ին որոշում է կայացվել թիվ 58221117 քրեական գործից Արմենակ Կյուրեղյանին և Միքայել Միրաքյանին առաջադդրված մեղադրանքների մասն առանձին վարույթում անջատելու, անջատված մասին թիվ 58212521 համարը շնորհելու և այն վարույթ ընդունելու մասին: 2021 թվականի մայիսի 24-ին կազմվել է մեղադրական եզրակացություն: 2021 թվականի մայիսի 31-ին ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Մ.Անտոնյանը որոշում է կայացրել մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին: Դատախազը նշել է, որ դատաքննության արագացված կարգ կիրառելու դեմ չի առարկում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Միքայել Ալեքսանդրի Միրաքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմենակ Կյուրեղյանի հետ նախնական համաձայնությամբ և գործով չպարզված անձանց օժանդակությամբ, շահադիտական նպատակով փորձել է իր կողմից պատրաստված կեղծ ՌԴ անձնագրերի օգտագործմամբ կազմակերպել ՀՀ քաղաքացիներ Լիաննա Ղադերի Նամոյանի, Ասյա Ֆատոյի Ամարյանի, Նարե Օմարի Նամոյանի և Խուդեդա Օմարի Ամարյանի անօրինական միգրացիան՝ մուտքը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, սակայն հանցանքն ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներով:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0707/01/21 գործով 2021 թվականի օգոստոսի 2-ի որոշմամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ Միքայել Ալեքսանդրի Միրաքյանի և Արմենակ Կվենտիկի Կյուրեղյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է, և քրեական գործի վարույթը կարճվել:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204161909

Արություն Պիլիպոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2018 թվականի մայիսի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում թիվ 58208817 քրեական գործի նյութերով հարուցվել է թիվ 58208818 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով: 2019 թվականի մայիսի 20-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչությունում թիվ 58208818 քրեական գործի նյութերով՝ անձի կողմից իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու և առանց սահմանված փաստաթղթերի Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանն ապօրինի հատելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62213419 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով: 2019 թվականի մայիսի 22-ին թիվ 62213419 քրեական գործը, ի թիվս այլնի, միացվել է թիվ 58208818 քրեական գործին: Նախաքննության մարմնի՝ 2021 թվակաի մայիսի 24-ի որոշմամբ Ա.Պիլիպոսյանի նկատմամբ 5 դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Արություն Պիլիպոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2016թ. ապրիլին Անի Էլիզբարյանից ձեռք բերելով իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող՝ Վրաստանի պետական սպասարկումների զարգացման գործակալության Ախալքալակի քաղաքացիական ռեեստրի գործակալության թիվ ՄՆ 366518 սերիայի և համարի ամուսնության կեղծ վկայականը՝ անձնագրային տվյալների փոփոխման նպատակով այն օգտագործել է՝ ներկայացնելով ՀՀ ոստիկանության ԱՎՎ Հրազդանի անձնագրային ծառայություն ու 2016թ. մայիսի 27-ին ստացել է կեղծ փաստաթութղ հանդիսացող BA սերիայի թիվ 278294 կենսաչափական տվյալներ պարունակող «Արություն Ռուբիկի Հարությունյան» անհատական տվյալներով ՀՀ քաղաքացու անձնագիրը և թիվ 008794232 նույնականացման քարտն ու սեփական կարիքների համար դրել շրջանառության մեջ, այն է՝ 2016թ. մայիսի 28ից մինչև 2018թ. փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում «Զվարթնոց» և «Բավրա» հսկիչ-անցագրային կետերում, ՀՀ պետական սահմանն անցնելու ընթացքում, սահմանային հսկողության ժամանակ օգտագործելով իրավունք վերապահող BA սերիայի թիվ 278294 կենսաչափական տվյալներով ՀՀ քաղաքացու ակնհայտ կեղծ անձնագիրը՝ առանց սահմանված փաստաթղթերի 4 անգամ ապօրինի հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը:ծ

3. Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՇԴ/0069/01/21 գործով 2021 թվականի հունիսի 30-ի դատավճռով Արություն Ռուբիկի Պիլիպոսյանը մեղավոր է ճանաչվել չորս դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք` նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի՝ 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա Արություն Ռուբիկի Պիլիպոսյանին ազատվել է նշանակված պատժից:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=29554872554763255

Նարեկ Սարգսյանը դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.
26.06.2018թ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 52813018 քրեական գործը: 19.07.2018թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ստացվել է թիվ 61207718 քրեական գործը հարուցված 16.07.2018թ.` ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 7-րդ կետերի հատկանիշներով: 19.07.2018թ. որոշում է կայացվել թիվ 61207718 քրեական գործը վարույթ ընդունելու մասին և նույն օրը միացվել է թիվ 58213018 քրեական գործին:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.
Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում, անհայտ անձից ապօրինի կերպով ձեռք է բերել և Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում պահել է ատրճանակներ և ռազմամթերք հանդիսացող 168 հատ տարբեր տրամաչափի ակուսափող հրազենի փամփուշտներ, այնուհետև դրանք, թաքցնելով պայուսակների մեջ` ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին պայուսակները փոխադրել և պահել իր կողմից նախապես վարձակալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018 թվականի Արտեմ Պետրոսյանի միջոցով Նարեկ Սարգսյանից ստացած ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այդ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Նույն ժամանակահատվածում, Նարեկ Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և իրեն պատկանող Երևան քաղաքի Թումանյան փողոցի 11-րդ շենքի 14-րդ բնակարանում ապօրինի պահել է 0,1 գրամ խոշոր չափի թմրամիջոցներ, այնուհետև դրանք առանց իրացնելու նպատակով, ապօրինի կերպով այլ վայրում պահելու համար խնդրել է առանց մեղքի գործող, Նարեկ Սարգսյանի հանցավոր մտադրություններից անտեղյակ Արտեմ Հայրապետի Պետրոսյանին որպեսզի պայուսակում թաքցված վերը նշված թմրամիջոցները փոխադրի և պահի իր կողմից նախապես վարձակալած` Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանում, որոնք 25.06.2018թ. Արտեմ Պետրոսյանի միջոցով ստացած` Նարեկ Սարգսյանի ցուցումով, Վլադիմիր Շահինյանցի և Սերոբ Սահակյանի կողմից այլ տարածքում պահելու նպատակով Երևան քաղաքի Արամի փողոցի 82-84 շենքի 68-րդ բնակարանից փոխադրելու ընթացքում հայտնաբերվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Ինչպես նաև Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը գործով չպարզված հանգամանքներում առանց իրացնելու նպատակով, անհայտ անձից ապօրինի ձեռք է բերել և Երևան քաղաքի Արտաշատի խճուղի 67/1 հասցեի գտնվող իր աշխատասենյակի <> գրառմամբ չհրկիզվող պահարանում առկա դարչնավուն երանգի, թղթյա փաթեթի մեջ գտնվող, կաշվե պատյանին նմանվող առարկայի մեջ առկա սև գույնի կափարիչով, դարչնավուն երանգի, թափանցիկ, ապակյա տարայի մեջ ապօրինի պահել է խոշոր չափերի 0,031գրամ մաքուր քաշով կոկային տեսակի թմրամիջոց կոկային տեսակի թմրամիջոցի հետևանքով մետաղական կառուցվածքի, գլանաձև առարկա, ինչպես նաև կոկոյին տեսակի թմրամիջոցի հետքերով մետաղական կառուցվածքի, ուղանկյունաձև առարկա, որոնք 04.07.2018թ. կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Բացի այդ, նա, նախնական համաձայնությամբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, շահադիտական դրդումներով կազմակերպել և ղեկավարել է կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ զուգորդված անձի առևանգումը:

3. Երևանք քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1076/01/20 գործով 16.06.2021թ. կայացրած դատավճռովը Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 268-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված արարքների կատարման համար և ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտել ազատազրկման՝ 1 (մեկ) տարի ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով դատապարտել ազատազրկման՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով,
ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 7-րդ կետերով դատապարտել ազատազրկման՝ 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նշանակված 4 (չորս) տարի 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատիժներից վեցական ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 5 (հինգ) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204074463 

Օտարերկրյա քաղաքացու ապօրինի միգրացիայի կազմակերպման մեջ մեղադրվող աձը դատապարտվել է, և նշանակվել է պատիժ

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.
2019 թվականի հուլիսի 12-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Կ.Հովսեփյանի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 329.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58219119 քրեական գործը: 2019 թվականի օգոստոսի 1-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի որոշմամբ թիվ 58219119 քրեական գործը վարույթ է ընդունվել:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն.
Անդրանիկ Վարազդատի Ղալաչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Մահդի Ալի Ջամալիի օժանդակությամբ 2019 թվականի փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում շահադիտական նպատակով կազմակերպել է օտարերկրյա քաղաքացու անօրինական միգրացիան` կեղծ տեղեկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետությունում գտնվելը: Մուհամմադ Մահդի Ալիի Ջամալիին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տեղեկատվություն և միջոցներ տրամադրելով, խոչնդոտները վերացնելով, 2019 թվականի փետրվարից ապրիլն ընկած ժամանակահատվածում օժանդակել է ՀՀ քաղաքացի Անդրանիկ Ղալաչյանի կողմից օտարերկրյա քաղաքացի Հադի Ահմադիի անօրինական միգրացիան շահադիտական նպատակով կազմակերպելուն:
2020 թվականի հոկտեմբերի 21-ին թիվ 58219119 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021 թվականի հուլիսի 26-ի Դատարանի որոշմամբ թիվ ԵԴ/1117/01/20 քրեական գործից ամբաստանյալ Անդրանիկ Վարազդատի Ղալաչյանի վերաբերյալ մասն անջատվել է և ուղարկվել մակագրության:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1117/01/20 գործով 26.06.2021թ. կայացրած դատավճռով  Մուհամմադ Մահդի Ալիի Ջամալին մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-329.1-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսունապատիկի (150.000 ՀՀ դրամի) չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204078176 

N 58200718 քրեական գործ

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը. 

2018 թվականի հունվարի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում՝ կաշառք տվող ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու, պաշտոնատար անձին կաշառք տալու ու մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ այլ անձի կողմից օգտագործելու համար նախատեսված իրավունք վերապահող և պատասխանատվությունից ազատող փաստաթղթեր կեղծելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 58200718 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

2018 թվականի մարտի 19-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ապօրինի գործողության համար խմբով նախնական համաձայնությամբ կաշառք ստանալու, քաղաքացու կողմից կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 62207618 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 312-րդ հոդվածի 1-ին մասի, 313-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

ՀՀ գլխավոր դատախազի 2018 թվականի հունիսի 26-ի գրությամբ թիվ 62207618 քրեական գործը՝ հետագա նախաքննությունն իրականացնելու համար ուղարկվել է ՀՀ ԱԱԾ։ 2018 թվականի հունիսի 29-ին թիվ 58200718 և թիվ 62207618 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում և հետագա նախաքննությունը շարունակվել է թիվ 62207618 քրեական գործի համարով։

Նախաքննության մարմնի 2021 թվականի փետրվարի 18-ի որոշմամբ Արթուր Էդուարդի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
2021 թվականի փետրվարի 18-ին Էդուարդ Ռուբենի Գրիգորյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: 2021 թվականի փետրվարի 23-ին որոշում է կայացվել Արմեն Աղվանի Բաբայանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ 2021 թվականի մարտի 12-ին թիվ 62207618 քրեական գործից Արթուր և Էդուարդ Գրիգորյանների վերաբերյալ մասն անջատվել է, և քրեական գործին շնորհվել է թիվ 58205121 համարը։ 2021 թվականի մարտի 13-ին որոշում է կայացվել Արմեն Բաբայանին տուժող ճանաչելու մասին: 2021 թվականի մարտի 31-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Դատարան, որտեղ գործին շնորհվել է ԿԴ/0046/01/21 համարը:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Էդուարդ Ռուբենի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է որդուն՝ Արթուր Գրիգորյանին, կաշառք ստանալու պատրվակով զգալի չափերով խարդախություն կատարելու համար:

3. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հունիսի 22-ի որոշմամբ՝ Էդուարդ Ռուբենի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ‹‹Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ՝ Արթուր Էդուարդի Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով քրեական հետապնդումը դադարեցվել և քրեական գործի վարույթը կարճվել է՝ ‹‹Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին›› ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի կիրառմամբ:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16325548649347157

Արսեն Դավթյանը և Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը մեղավոր են ճանաչվել դատարանի կողմից

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.
Պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք տալու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով 2019թ. մարտի «30»-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է հմ.58207619 քրեական գործը և նույն օրը ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալի կողմից հանձնարարվել և ընդունվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի վարույթ:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն.
Արսեն Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտոնատար անձ, առանձնապես խոշոր չափերով կաշառք է ստացել ծառայության գծով հովանավորչություն ցուցաբերելու և իր պաշտոնեական դիրքն օգտագործելով որոշակի գործողություններ կատարելուն նպաստելու համար:
Ռազմիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնատար անձ հանդիսացողմ ի պաշտոնե մոր ու մանկան առողջության պահպանման կազմակերպման աշխատանքները և առողջապահական համակարգի` նախարարության միջոցով իրականացվող ֆինանսավորման աշխատանքները համակարգող` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արսեն Դավթյանին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0858/01/19 գործով 14.05.2021թ. կայացրած դատավճռով Արսեն Ստեփանի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և դատապարտվել ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:
Ռազմիկ Արշալույսի Աբրահամյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման` 3 (երեք) տարի ժամկետով:
Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝
http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203985608 

 Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումն և կարճվել թիվ ԵԴ/0315/01/21 քրեական գործի վարույթը

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից 2017 թվականի սեպտեմբերի 06-ին Երևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցի 21ա շենքի 20-րդ բնակարանում կատարված խուզարկությամբ միջանցքի դռան աջ կողմի վերին դարակից հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 6 հատ 6,35 մմ «6,35x16» տրամաչափի փամփուշտներ և դրանք կրակող «Mauser» մոդելի 6,35 մմ «6,35x16» տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող գործարանային արտադրության ատրճանակ։ Արթուր Ավետիքի Հովհաննիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, փոխադրել է և պահել է խոշոր չափի թմրամիջոց, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել, փոխադրել է և պահել է հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ ու ակոսափող հրազենից կրակվելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Արթուր Ավետիքի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու ապօրինի ձեռք է բերել, փոխադրել է և պահել է խոշոր չափի թմրամիջոց, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել, փոխադրել է և պահել է հրազեն հանդիսացող ակոսափող ատրճանակ ու ակոսափող հրազենից կրակվելու համար նախատեսված ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0315/01/21 գործով 2021 թվականի հունիսի 9-ի որոշմամբ՝ «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 01.11.2018թ. ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Արթուր Ավետիքի Հովհաննիսյանի նկատմամբ դադարեցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով քրեական հետապնդումն և կարճվել թիվ ԵԴ/0315/01/21 քրեական գործի վարույթը:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204124478

Արշակ Լուլուկյանը մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2020 թվականի փետրվարի 07-ի ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչությունում ՀՀ ոստիկանության Շենգավիթի անձնագրային բաժանմունքի պետ Հովսեփ Վանիկի Գևորգյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պաշտոնական կեղծ փաստաթուղթ օգտագործելու և ՀՀ պահպանվող պետական սահմանն առանց սահմանված փաստաթղթերի ապօրինի հատելու դեպքերի առթիվ հարուցվել է թիվ 58202320 քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին և 329-րդ հոդվածի 1-ին մասերով: 2021 թվականի մարտի 01-ին թիվ 58202320 քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Վ.Ղազարյանի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, և 04.03.2021 թվականին համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխմամբ, գործը մակագրվել է դատավոր Վահագն Մելիքյանին: Քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0269/01/21 համարը: 09.03.2021 թվականի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ։

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Արշակ Վլադիմիրի Լուլուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանաի համար, որ նա, 2012 թվականից ունենալով ՌԴ մուտքի արգելք, ՌԴ մեկնելու նպատակով 2014 թվականի մայիսին գործով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել իր և ինքնությունը չպարզված Սոնա Արշակյանի տվյալներով պատրաստված «492536» սերիա համարի ամուսնության կեղծ վկայականը, որում իր տվյալները գրված են եղել իբրև «Արշակ Վլադիմիրի Արշակյան»: ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ում իր անձնական տվյալների վերաբերյալ փոփոխություն կատարելու, նոր սերիա-համարի անձնագիր ստանալու և դրանով ՌԴ անարգել մուտք գործելու նպատակով Ա. Լուլուկյանը նշված կեղծ վկայականը և իր անձնական տվյալները փոփոխելու վերաբերյալ 2014 թվականի մայիսի 12-ի թվագրմամբ դիմումը նույն օրը ներկայացրել է ՀՀ ոստիկանության ԱՎՎ Կենտրոնականի անձնագրային բաժանմունք, որից հետո 2014 թվականի մայիսի 14-ին ստացել է Արշակ Վլադիմիրի Արշակյան տվյալներով AM 0588532 և BA 0899737 կեսաչափական սերիա համարների՝ կեղծ հիմքերով տրված անձնագրերը:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0269/01/21 գործով 2021 թվականի մայիսի 13-ի դատավճռով Արշակ Վլադիմիրի Լուլուկյանը մեղավոր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 42 (քառասուներկու) դրվագներով՝ դրանցից յուրաքանչյուրով վերջինիս նկատմամբ որպես պատիժ նշանակել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ 40 (քառասուն) դրվագներով՝ դրանցից յուրաքանչյուրով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ տվյալ դրվագներով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Արշակ Վլադիմիրի Լուլուկյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ նշանակվել է տուգանք՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամի չափով: «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ ՀՕ-414-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Արշակ Վլադիմիրի Լուլուկյանը ազատվել է վերոնշյալ վերջնական պատժից՝ 3.000.000 (երեք միլիոն) ՀՀ դրամ տուգանքից: Արշակ Վլադիմիրի Լուլուկյանը մեղավոր է ճանաչվել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով՝ 9 (ինը) դրվագներով՝ դրանցից յուրաքանչյուրով նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի՝ 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով և ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով՝ 9 (ինը) դրվագներով. դրանցից յուրաքանչյուրով նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի՝ 100.000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կանոնների կիրառմամբ՝ տվյալ դրվագներով նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Արշակ Վլադիմիրի Լուլուկյանի նկատմամբ որպես վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի չափով: Միաժամանակ թույլատրվել է Արշակ Վլադիմիրի Լուլուկյանին դատավճռով նշանակված 1.350.000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամի գումարի չափով տուգանքը վճարել մաս առ մաս՝ 12 /տասներկու/ ամսվա ընթացքում՝ յուրաքանչյուր ամիս վճարելով 112.500 /մեկ հարյուր տասներկու հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ գումար:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204121926

Կառլեն Շուբարալյանը դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

ՀՀ պետական սահմանով 2019թ. հուլիսի 1-ին մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն կազմակերպելու, դրանք իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հուլիսի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է թիվ 58217119 քրեական գործը, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Նախաքննության մարմնի 2019թ. դեկտեմբերի 18-ի որոշմամբ թիվ 58217119 քրեական գործից անջատվել է թիվ 58235719 քրեական գործն ըստ մեղադրանքի Կառլեն Շուբարալյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, որը 2019թ. դեկտեմբերի 24-ին հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել և 2019թ. դեկտեմբերի 27-ին ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նույն օրն ընդունվել է վարույթ, իսկ 2020թ. հունվարի 8-ին որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2020թ. հունվարի 15-ին նշանակելու մասին։

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Կառլեն Շուբարալյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն, ինչպես նաև փորձել է իրացման նպատակով ապօրինի ձեռք բերել առանձնապես խոշոր չափերով նշված թմրամիջոցը։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1195/01/19 գործով 2021 թվականի մայիսի 12-ի դատավճռով Կառլեն Դանիելի Շուբարալյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանքներում և դատապարտվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկման` 8 /ութ/ տարի ժամկետով՝ գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից, ՀՀ քրեական օրենսգրքի 34-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 7 /յոթ/ տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ` ամբաստանյալ Կառլեն Դանիելի Շուբարալյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 9 /ինը/ տարի ժամկետով, գույքի կեսի բռնագրավմամբ, սակայն ոչ ավելի 1.500.000 / մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204003752

Ռուբեն Սարգսյանի նկատմամբ  քրեական հետապնդումը դադարեցվել է, և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճվել

1 Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2015 թվականի նոյեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում մուտքի պատշաճ թույլտվություն՝ «Շենգենյան համաձայնության» պետությունների մուտքի արտոնագրեր ստանալու համար ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության դեսպանություն կեղծ տեղեկություններ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության 18 քաղաքացիների անօրինական միգրացիան՝ մուտքն Իսպանիայի Թագավորություն շահադիտական նպատակով կազմակերպելու դեպքի առթիվ հարուցվել է թիվ 58216115 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով և այն ընդունվել է վարույթ: 2018 թվականի հոկտեմբերի 18-ին Ռուբեն Կառլենի Սարգսյանի մասով թիվ 58216115 քրեական գործով վարույթից անջատվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այն ընդունվել է վարույթ և նախաքննությունը շարունակվել է թիվ 58229419 համարով։ 2019 թվականի օգոստոսի 22-ին քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է։ 2019 թվականի նոյեմբերի 08-ին թիվ 58229419 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում` ըստ էության քննության առնելու համար, և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0906/01/19 համարը: Նույն դատարանի 2019 թվականի նոյեմբերի 11-ի որոշմամբ թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործն ընդունվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի վարույթ, իսկ 2019 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ՝ գործը նշանակվել է դատական քննություն:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Ռուբեն Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, զբաղեցնելով Հայաստանի պետական Ֆիլհարմոնիայի տնօրենի տեղակալի պաշտոնը, 2015 թ-ի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին նախնական համաձայնության է եկել Երևան քաղաքի թիվ 156 հիմնական դպրոցի տարածքում գործող «Էրզրում» մանկապատանեկան պարային համույթի գեղարվեստական ղեկավար Սմբատ Վահրամի Հարությունյանի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենի խորհրդական Հարություն Յուրիկի Քոչարյանի և Իսպանիայի Թագավորությունում բնակվող Սամվել Լուկաշի Մկրտչյանի հետ, որի արդյունքում որպես պատրվակ օգտագործելով հիշյալ պարային համույթին ուղարկված հրավերքը` Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում կայանալիք պարի փառատոնին մասնակցելու վերաբերյալ,շահադիտական նպատակով` յուրաքանչյուր անձի մեկնման գործընթացը կազմակերպելու համար տարբեր չափերի գումարների, հիմնականում 2500-ական եվրոյի դիմաց` ճանապարհածախսի արժեքը ներառյալ, ստացված ընդհանուր գումարը վերոհիշյալ 4 անձանց միջև հավասարաչափ բաշխելու պայմանով, համույթի մասնակիցների ցուցակում ընդգրկել են դրա գործունեության հետ որևէ առնչություն չունեցող ՀՀ 18 քաղաքացիների:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0906/01/19 գործով 2021 թվականի մայիսի 7-ի դատավճռով «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 01-ի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի կիրառմամբ Ռուբեն Կառլենի Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցվել է, և թիվ ԵԴ/0906/01/19 քրեական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421203987958

Արմեն Ստեփանյանը դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

22.01.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչ Հ.Մարտիրոսյանի կողմից որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: 23.01.2021թ. ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով Արմեն Գուրգենի Ստեփանյանը որպես մեղադրյալ է ներգրավվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը: 31.03.2021թ. քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Արմեն Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը:

3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՏԴ/0040/01/21 գործով 2021 թվականի մայիսի 4-ի դատավճռով Արմեն Գուրգենի Ստեփանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 3 /երեք/ ամիս ժամկետով ազատազրկման: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ ամբաստանյալ Արմեն Գուրգենի Ստեփանյանի՝ կալանքի տակ գտնվելու ժամկետը հաշվեկցվել է ազատազրկման ձևով նշանակված պատժին, և նրա կողմից պատիժը համարվել է կրած: Ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացվել է, և նա անհապաղ ազատ է արձակվել արգելանքից դատական նիստերի դահլիճում:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=32369622321770368

Էդգար Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով / 2 դրվագ / նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2017 թվականի դեկտեմբերի 23-ին ՀՀ ազգային անվատանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58220017 քրեական գործը, որին նախաքննության ընթացքում միացվել են մի շարք քրեական գործեր: 2021 թվականի հունվարի 22-ին թիվ 58220017 քրեական գործից անջատվել է մեղադրյալ Էդգար Ռուբենի Մելքոնյանին վերաբերող մասը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ, առանձին վարույթում անջատված մասին շնորհվել է թիվ 58200721 համարը: 2021 թվականի փետրվարի 05-ին թիվ 58200721 քրեական գործը՝ ըստ մեղադրանքի Էդգար Մելքոնյանի ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով երկու դրվագ, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ըստ էության քննելու համար: 2021 թվականի փետրվարի 10-ին համակարգչային ծրագրի միջոցով իրականացվող գործերի բաշխմամբ գործը մակագրվել է դատավորին, և քրեական գործին շնորհվել է թիվ ԵԴ/0175/01/20 համարը: 2021 թվականի փետրվարի 11-ին քրեական գործն ընդունվել է վարույթ, իսկ 2021 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ` գործով նշանակվել է դատական քննություն:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Էդգար Ռուբենի Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական նպատակով կազմակերպել է ԻԻՀ քաղաքացի Ղադեր Ջաֆարի Նաջաֆիանի, Հայաստանում բնակվող ՀՀ քաղաքացիներ Թեմուր Էլիզբարի Տամոևի, Լորետա Ռոբերտի Ավանեսյանի, ինչպես նաև վերջինի, Վարյա Ռոբերտի Հովհաննիսյանի, Արծրուն Գարիկի Ավանեսյանի և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձնաց կողմից, նախնական համաձայնությամբ, միջինասիական հանրապետությունների թվով 4 քաղաքացիներին օգտագործելու նպատակով իրավունք վերապահող փաստաթղթերի կեղծումը և դրանց իրացումը:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0175/01/21 գործով 2021 թվականի ապրիլի 20-ի դատավճռով Էդգար Ռուբենի Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով / 2 դրվագ / նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

- Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով տուգանք՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկի՝ 700.000 (յոթ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

- ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասի կանոններով նշանակված պատիժները մասնակի գումարելու եղանակով Էդգար Ռուբենի Մելքոնյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել՝ տուգանք 1.200.000 / մեկ միլիոն երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառմամբ` հաշվի առնելով սույն քրեական գործով 2020 թվականի հուլիսի 30-ից մինչև 2020 թվականի հուլիսի 31-ը Էդգար Ռուբենի Մելքոնյանի անազատության մեջ գտնվելու հանգամանքը, նրա նկատմամբ նշանակված պատիժը մեղմացվել է և թողնվել է կրելու տուգանք՝ Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարհարյուրութսանապատիկի՝ 1.180.000 (մեկ միլիոն հարյուրութսուն հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204110551

Սերգեյ Մկրտչյանի նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2020 թվականի հունվարի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է թիվ 58200120 քրեական գործը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նույն օրը Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանը ձերբակալվել է: 2020 թվականի ապրիլի 23-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ գործին շնորհվել է թիվ ԿԴ1/0027/01/20 համարը: 2021 թվականի ապրիլի 13-ին Դատարանը որոշում է կայացրել Սերգեյ Մկրտչյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, այն է՝ քրեական հետապնդման վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց թույլտվության ապօրինի տիրացել է համկարգչային տեղեկատվություն հանդսացող համացանցային <> կայքի <> անվանմամբ անհատական էջին և դրա օգտագործմամբ համացանցի միջոցով հրապարակայնորեն կատարել է գործողություններ` ուղղված Հայաստանի Հանրապտության և Իրանի Իսլամական Հանրապետության ժողովուրդների միջև ազգային թշնամանք հարուցելուն և ատելություն սերմանելուն:

3. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԿԴ1/0027/01/20 գործով 2021 թ. ապրիլի 13-ի դատավճռով Սերգեյ Ռոբերտի Մկրտչյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ` ազատազրկում՝ 3 (երեք) տարի 6 (վեց) ամիս ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=16325548649325362

Սամվել Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

04.02.2021թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Հ.Պետրոսյանը որոշում է կայացրել թիվ 58201620 քրեական գործի նյութերով՝ Սամվել Ռաֆայելի Խաչատրյանի կողմից խոշոր չափերով՝ ընդհանուր 12,62 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, փոխադրելու և պահելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նոր քրեական գործ հարուցելու, դրան 58202421 համարը շնորհելու, առանձին վարույթում առանձնացնելու և վարույթ ընդունելու մասին: 09.02.2021թ. որոշում է կայացվել Սամվել Ռաֆայելի Խաչատրյանին թիվ 58202421 քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ այն բանի համար, որ. «նա, առանց իրացնելու նպատակի, ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և պահել խոշոր չափերով թմրամիջոց»:
10.02.2021թ. ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտագության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազի կողմից որոշում է կայացվել թիվ 58202421 քրեական գործով մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ այն ստացվել է 19.02.2019թ., և դրան շնորհվել է ԵԴ/0202/01/21 հերթական համարը: 22.02.2021թ. թիվ ԵԴ/0202/01/21 քրեական գործը ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայր, 22.02.2021 թվականի որոշմամբ ընդունվել նույն դատարանի դատավորի վարույթ և 05.03.2021թ. որոշմամբ նշանակվել դատական քննության:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Սամվել Ռաֆայելի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել, փոխադրել և պահել է խոշոր չափերով թմրամիջոց:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0202/01/21 գործով 2021 թ. մարտի 22-ի դատավճռով Սամվել Ռաֆայելի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ՝ ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ Սամվել Ռաֆայելի Խաչատրյանի նկատմամբ նշանակված 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և սահմանվել է փորձաշրջան՝ 1 (մեկ) տարի ժամկետով: Սամվել Ռաֆայելի Խաչատրյանի վարքագծի նկատմամբ վերահսկողությունը դրվել է ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համապատասխան ստորաբաժանման վրա:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204115197

Նվեր Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ռ.Խաչատրյանի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով հարուցվել է թիվ 58237419 քրեական գործը: 2020 թվականի փետրվարի 10-ին թիվ 58237419 քրեական գործի մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ գլխավոր դատախազությանՙ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալի կողմից և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը  նշված դատարանում ստացվել է 2020 թվականի փետրվարի 12-ին: Դատավորների միջև քրեական գործերի բաշխման էլեկտրոնային համակարգի միջոցով քրեական գործը թիվ ԵԴ/0081/01/20 համարի ներքո մակագրվել և 2020 թվականի փետրվարի 13-ին հանձնվել է դատավոր Ա.Մաթևոսյանին, և նույն օրը դատավորի որոշմամբ թիվ ԵԴ/0081/01/20 քրեական գործն ընդունվել է վարույթ, նույն թվականի փետրվարի 27-ի որոշմամբ նշանակվել դատական քննության:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Նվեր Սահակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ․ դեկտեմբերի 21-ից գտնվելով ՌԴ տարածքում, դեռևս չպարզված հանգամանքներում, անձնական օգտագործման համար ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով «մեթադոն» տեսակի թմրամիջոցներ, ինչը համապատասխան փաթեթավորմամբ պահել է իր մարմնի մեջ։

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0081/01/20 գործով 2021 թվականի մարտի 15-ի դատավճռով Նվեր Սերյոժայի Սահակյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 268-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով` ազատազրկում 8 (ութ) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասով` ազատազրկում 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված պատիժների մասնակի գումարման սկզբունքի կիրառմամբ, ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նշանակված պատժին մասնակիորեն գումարվել է 268-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակված պատժից ազատազրկում 3 (երեք) ամիս ժամկետով և ամբաստանյալ Նվեր Սահակյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 8 (ութ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204012838

Արտակ Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2017 թվականի մայիսի 12-ին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչ Ս.Հարությունյանը որոշում է կայացրել Արտակ Համազասպի Խաչատրյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 329.1 հոդվածի 2-րդ մասով թիվ 58207217 քրեական գործը հարուցելու և վարույթ ընդունելու մասին: 2017 թվականի հոկտեմբերի 04-ին ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2018 թվականի մարտի 21-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով մեղադրյալ Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: 2018 թվականի ապրիլի 23-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործի վարույթը կասեցնելու մասին: 2020 թվականի հուլիսի 02-ին ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ-ի օպերլիազոր Հ.Հարույթունյանը արձանագրություն է կազմել Արտակ Համազասպի Խաչատրյանի կողմից ինքնկամ ներկայանալու մասին: 2020 թվականի հուլիսի 02-ին քննիչ Գ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58207217 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսելու մասին: 2020 թվականի հեկտեմբերի 07-ին թիվ 58207217 քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Արտակ Համազասպի Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում, շահադիտական նպատակով, այն է` 2020 եվրո գումարի դիմաց, պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթր ներկայացնելով, կազմակերպել է ՀՀ քաղաքացու օտարերկյա պետություն մուտք, որպիսի գործողությունները կայացել են հետևյալում. ՀՀ քաղաքացի Էդգար Ղուկասյանը 2016 թվականի մարտին, մտագրվելով մեկնել Եվրոպա, դիմել է Երևան քաղաքի Կիևյան 5 հասցեում գործող «Միրիքլ Տուր» տուրիստական գործակալության տնօրեն Քրիստինե Մկրտչյանին, ով կապնվել է ՌԴ-ում գործող «Միգրանտ» տուրիստական գործակալության ներկայացուցիչ Արտակ Խաչատրյանի հետ և համաձայնություն ձեռք բերել 2200 եվրո գումարի դիմաց Էդգար Ղուկասյանի մեկնումը մատչելի տարբերակով կազմակերպելու հարցում:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1059/01/20 գործով 2021 թվականի մարտի 5-ի դատավճռով Արտակ Համազասպի Խաչատրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329.1-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի` 200.000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով: Հաշվի առնելով 2018 թվականի մարտի 21-ի որոշմամբ խափանման միջոց «Կալանավորումը» ընտրելու հիմքով 2 օր անազատության մեջ գտնվելու ժամկետը` ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կարգով Արտակ Համազասպի Խաչատրյանի նկատմամբ նշանակված պատիժը նվազեցվել է, և վերջնական պատիժ է նշանակվել տուգանքը` նվազագույն աշխատավարձի հարյուրիննսունապատիկի` 190.000 /հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամի չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204073475

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով հանցավոր խմբավորման անդամները մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ և 312-րդ հոդվածներով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

17.01.2018թ. ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 58200718 քրեական գործը: 21.11.2019թ. նախաքննական մարմնի որոշմամբ թիվ 58200718 քրեական գործից անջատվել է Արտյոմ Բուլիկյանի, Լովա Մադոյանի, Անդրանիկ Մանասյանի, Մարիանա Հարությունյանի և Էդգար Հովհաննիսյանի վերաբերյալ մասը. անջատված գործին շնորհվել է թիվ 58233119 քրեական գործի համարը: 30.12.2019թ. թիվ 58233119 քրեական գործն ըստ մեղադրանքի Մարիանա Բաշխոյի Հարությունյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ), Արտյոմ Սպարտակի Բուլիկյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, Լովա Խաչատուրի Մադոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5 դրվագ) և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով, Անդրանիկ Ավետիսի Մանասյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով և Էդգար Մուշեղի Հովհաննիսյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2 դրվագ), ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ԱԱԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (դատարանում շնորհվել է թիվ ԵԴ/1248/01/19 քրեական գործի համարը) և նշված քրեական գործը վարույթ է ընդունվել նույն դատարանի դատավորի կողմից:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Մարիանա Բաշխոյի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համակարգչային ծրագրավորման ոլորտում գիտելիքներ ունեցող ծանոթին` Արամ Անդրանիկի Քոչարյանին 2017 թվականի ընթացքում առաջարկել է համապատասխան գումարների դիմաց տարբեր փաստաթղթեր կեղծել և իրացնել, ինչին վերջինս համաձայնել է, և շահադիտական դրդումներից ելնելով` ձեռք են բերել նախնական համաձայնություն` միասին զբաղվել հանցավոր գործունեությամբ: Այնուհետև, ի կատարումն հանցավոր մտադրության, գործելով նախնական համաձայնությամբ խմբի կազմում` ձեռք են բերել պլաստիկ քարտ, տպող սարք և դատարկ պլաստիկ քարտեր ու իրացրել հանցավոր մտադրությունը: Բացի այդ, Մարիաննա Հարությունյանը ազգությամբ հայ Վրաստանի քաղաքացիներ ՀՀ հանրապետական զինկոմիսարիատում հաշվառելու համար 20.000-30.000 ՀՀ դրամ կաշառք է տվել ՀՀ հանրապետական զինկոմիսարիատի զինվոր-սերժանտական հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի նախկին պետ Հերբերդ Արևշատի Հարությունյանին: Արտյոմ Սպարտակի Բուլիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր մոտ ունենալով Վրաստանի զինկոմիսարիատի կլոր և ուղանկյուն թվով 2 կեղծ կնիքներ, վրացական ժամանակավոր զինվորական գրքույկի դատար ձևաթղթեր ու իր վրաստաբնակ ծանոթների շրջանում տեղեկացնելուվ այդ մասին, պատրաստականություն է հայտնել համապատասխան գումարի դիմաց պատրաստել` Վրաստանում ծառայած լինելու փաստը հաստատելու իրավունք վերապահվող և ՀՀ-ում ժամկետային զինվորական ծառայություն չանցնելու վերաբերյալ պատասխանատվությունից ազատող վրացական ժամանակավոր զինվորական կեղծ գրքույկներ, ինչի հիման վրա վերջիններս հնարավորություն կստանային ՀՀ զինկոմիսարիատում և խուսափել ՀՀ պարտադիր զինվորական ծառայության մեկնելուց: Բացի այդ, Ա. Բուլիկյանը իր ծանոթների օգտագործման նպատակով Մարիաննա Հարությունյանից ձեռք է բերել իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր` ՀՀ վարորդական վկայականներ և անձի հաշվառման մասին տեղեկանք: Լովա Խաչատուրի Մադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015-2018թթ., տարբեր հանցավոր խմբերի կազմում ընդգրկվելու, վերջիններիս հետ նախնական համաձայնությամբ, որոշ դեպքերում անձամբ կեղծել է, մյուսներում` իրացրել է իրավունք վերապահվող կամ պատասխանատվությունից ազատող վկայականներ, ինչպես նաև այլ պաշտոնական փաստաթղթեր: Անդրանիկ Ավետիսի Մանասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Վրաստանի քաղաքացի, 2015թ. մայիսին-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո ցանկացել է ձեռք բերել ՀՀ քաղաքացու անձնագիր, սակայն տեղեկանալով, որ ՀՀ-ում գործող օրենքների համաձայն անձնագիր ստանալու համար անհրաժեշտ է պատկան մարմիններին ներկայացնել զինվորական գրքույկ, այդպիսին չունենալու պատճառով, որոշել է ձեռք բերել և օգտագործել դրա կեղծված տարբերակը: Այդ նպատակով, Վրաստանի Ախալքալաք քաղաքում բնակվող ծանոթներից հետաքրքրվելով պարզել է, որ նմանատիպ խնդիրների դեպքում վերջիններս դիմել են Սամվել Հարությունյան տվյալներով անձի, ինչից հետո հանդիպել է նրան և ներկայացրել խնդրի էությունը: Խոսակցության ժամանակ տեղեկանալով, որ փաստաթղթի պատրաստման համար Սամվել Հարությունյանը դիմելու է իր ծանոթ Լովա Մադոյանին` վերջիններիս համաձայնությունը ստանալու համար համոզել, ապա նյութապես շահագոգռելու միջոցով դրդել է պատրաստել ու տրամադրել հիշյալ փաստաթղթերը` խոստանալով դրա դիմաց 300 ԱՄՆ դոլար վճարել: Նշված գումարը ստանալուց հետո Սամվել Հարությունյանը Լովա Մադոյանի հետ, նախնական համաձյնությամբ, նախաձեռնել են փաստաթղթի կեղծման և իրացման գործընթացը, ապա Լովա Մադոյանի կողմից Երևան քաղաքում փաստաթուղթը պատրաստելուց հետո Անդիանիկ Մանասյանը, Սամվել Հարությունյանի հետ Երևանում հանդիպելով Լովա Մադոյանին, ստացել է այն` ներկայացնելով ՀՀ պետական համապատասխան մարմիններին և 2015թ. հուլիսի 2-ին ՀՀ ոստիկանության ԱՎ վարչությունից ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր: Էդգար Մուշեղի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, իր ծանոթ Լովա Խաչատուրի Մադոյանին տեղեկացնելով, որ կարող է տարբեր բովանդակություններով իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթեր պատրաստել և իրացնել, ձեռք է բերել վերջինիս հետ հետագա հանցավոր համագործակցության վերաբերյալ նախնական համաձայնություն: Բացի այդ, Է. Հովհաննիսյանը, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, իրացրել է իրավունք վերապահող ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1248/01/19 գործով 2021 թվականի մարտի 3-ի դատավճռով Մարիանա Բաշխոյի Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 4 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ և ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով դատապարտվել ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ, 3-րդ և 4-րդ դրվագներով) նշանակված պատիժներից երեքական ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով:

2. Արտյոմ Սպարտակի Բուլիկյանը մեղավոր է ճանաչվել 2 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) նշանակված պատժից 6 (վեց) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 6 (վեց) ամիս ժամկետով: Արտյոմ Սպարտակի Բուլիկյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նա ազատվել է նշանակված պատժից:

3. Լովա Խաչատուրի Մադոյանը մեղավոր է ճանաչվել 4 դրվագով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 2 (երկու) տարի ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (4-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (5-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (3-րդ դրվագով) նշանակված 2 (երկու) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ, 4-րդ և 5-րդ դրվագներով) նշանակված պատիժներից երեքական ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 2 (երկու) տարի 9 (ինը) ամիս ժամկետով: Լովա Խաչատուրի Մադոյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և նա ազատվել է նշանակված պատժից:

4. Անդրանիկ Ավետիսի Մանասյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) քրեական հետապնդումը դադարեցվել է՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է` համաներման ակտի կիրառման հիմքով:

5. Էդգար Մուշեղի Հովհաննիսյանը մեղավոր է ճանաչվել 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ. ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 6 (վեց) ամիս ժամկետով, ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) դատապարտվել է ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (2-րդ դրվագով) նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկմանը մասնակի գումարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (1-ին դրվագով) նշանակված պատժից 3 (երեք) ամիս ժամկետով ազատազրկումը և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 1 (մեկ) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատժին հաշվեկցվել է սույն քրեական գործով 22.01.2018թ.-ից մինչև 14.05.2018թ. անազատության մեջ գտնված ժամանակահատվածը, և Էդգար Մուշեղի Հովհաննիսյանի նկատմամբ ազատազրկման ձևով վերջնական պատժի չափ է սահմանվել 11 (տասնմեկ) ամիս 8 (ութ) օր ժամկետը: Էդգար Մուշեղի Հովհաննիսյանի նկատմամբ կիրառվել է «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, և նա ազատվել է նշանակված պատժից:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204003908

Վալերի Կոմենդանտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ ամբաստանյալի մահանալու պատճառաբանությամբ

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

Համաձայն (58226920) քրեական գործի նյութերի՝ Վալերի Ալեքսեյի Կոմենդանտին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքների համար: 2020թ. հոկտեմբերի 14-ին թիվ 58226920 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, 2020թ. հոկտեմբերի 15-ին ընդունվել է նույն դատարանի վարույթ, 2020թ. հոկտեմբերի 27-ի որոշում է կայացվել քրեական գործի դատական քննությունը 2020թ. հոկտեմբերի 27-ին նշանակելու մասին: 2021թ. հունվարի 11-ին նույն դատարան է ստացվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի հատուկ հաղորդագրությունն այն մասին, որ ամբաստանյալ Վալերի Ալեքսեյի Կոմենդանտը սավանից պատրաստված ինքնաշեն պարանով խցի ճաղավանդակից կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Վալերի Ալեքսեյի Կոմենդանտին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խոշոր չափերով` 5, 34 գրամ հաստատուն չոր քաշով թմրամիջոցի /բուսական մանրացված զանգվածի/մաքսանենգության կազմակերպման և իրացման նպատակով իր կազմակերպմամբ մաքսանենգությամբ ՀՀ տեղափոխված հիշյալ թմրամիջոցը ապօրինի ձեռք բերելու, պահելու և փոխադրելու փորձի համար:

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1091/01/20 գործով 2021 թվականի մարտի 1-ի որոշմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով Վալերի Ալեքսեյի Կոմենդանտի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել՝ ամբաստանյալ Վալերի Ալեքսեյի Կոմենդանտի մահանալու պատճառաբանությամբ։

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204075360

Էդուարդ Եդիգարյանին որպես պատիժ նշանակվել է ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերով, 301-րդ հոդվածի և 301.1-ին հոդվածի 1-ին մասով թիվ 58231520 քրեական գործը հարուցելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Վ.Բալյանը որոշում է կայացրել Արարարտ Սամվելի Միրզոյանին թիվ 58231520 գործով տուժող ճանաչելու մասին:
2020 թվականի նոյեմբերի 13-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Ա.Պողոսյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործով նախաքննության կատարումը քննչական խմբին հանձնարարելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 13-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 21-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 1.1 կետերով, 324-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով թիվ 58232620 քրեական գործը հարուցելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 23-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58232620 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2020 թվականի նոյեմբերի 23-ին ավագ քննիչ Ա.Երիցյանը որոշում է կայացրել թիվ 58232620 քրեական գործը թիվ 58231520 քրեական գործին միացնելու մասին: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ավագ քննիչ Ս.Նավոյանը որոշում է կայացրել թիվ 58231520 քրեական գործից ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հդովածի 3-րդ մասի 1.1-ի կետով նախատեսված հանցագործությունը կատարած անձի` Էդուարդ Դանիելի Եդիգարյանի նկատմամբ գործն առանձին վարույթում անջատելու և անջատված գործին 58234520 համարը շնորհելու մասին: 2020 թվականի դեկտեմբերի 21-ին ավագ քննիչ Հ.Մարտիրոսյանը որոշում է կայացրել թիվ 58234520 քրեական գործը վարույթ ընդունելու մասին: 2020 թվականի դեկտեմբերի 30-ին թիվ 58234520 քրեական գործը` հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Էդուարդ Դանիելի Եդիգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2020 թվականի նոյեմբերի 10-ին բնակարան ապօրինի մուտք գործելով, կատարել է ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1393/01/20 գործով 2021 թվականի փետրվարի 11-ի դատավճռով Էդուարդ Դանիելի Եդիգարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով և որպես պատիժ նշանակվել է ազատազրկում 4 /չորս/ տարի ժամկետով: Նշանակված պատժին հաշվակցվել է սույն գործով կալանքի տակ գտնված 2 /երկու/ ամիս 29 /քսանինը/ օր ժամկետը, և վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 /երեք/ տարի 9 /ինը/ ամիս 1 /մեկ/ օր ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանելով փորձաշրջան` 5 /հինգ/ տարի ժամկետով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204095648

Սոս Մխիթարյանը դատապարտվել է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի (600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի) չափով

1.Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը

Անժելա Արտաշեսի Շահինյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով 11.07.2019թ. ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 34-313-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հմ.58218819 քրեական գործը: 12.07.2019թ. որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: 28.10.2020թ. որոշմամբ թիվ 58218819 քրեական գործից անջատվել է անհայտ անձի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու վերաբերյալ մասը, որին շնորհվել է 58230220 համարը: Թիվ 58218819 քրեական գործն, ըստ մեղադրանքի Սոս Հարազատի Մխիթարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 30.10.2020թ. կազմված և 04.11.2020թ. հաստատված մեղադրական եզրակացությամբ` 10.11.2020թ. ստացվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Սոս Հարազատի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, Անժելա Շահինյանից խարդախությամբ գումար հափշտակելու դիտավորության շուրջ հանցավոր համաձայնության գալով քննությամբ դեռևս չպարզված անձի հետ, 2019 թվականի հուլիսի 3-ին կաշառք ստանալու պատրվակով փորձել են Ա. Շահինյանից խաբեության եղանակով գումար հափշտակել:

3. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/1163/01/20 գործով 2021 թ. փետրվարի 10-ի դատավճռով Սոս Հարազատի Մխիթարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով և դատապարտվել է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 600-ապատիկի (600.000 (վեց հարյուր հազար) ՀՀ դրամի) չափով: Սոս Հարազատի Մխիթարյանին թույլատրվել է նշանակված տուգանքը վճարել մեկ տարվա ընթացքում, մաս առ մաս հետևյալ ժամանակացույցով` յուրաքանչյուր ամսվա համար 50.000-ական (հիսուն հազարական) ՀՀ դրամի չափով: Պատժի կատարումը հանձնարարվել է ՀՀ Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության համապատասխան տարածքային մարմնին:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204081860

Դավիթ Մարտիրոսյանը դատապարտվել է տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի /200.000 ՀՀ դրամ/ չափով

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

2020թ. մարտի 23-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել և վարույթ է ընդունվել թիվ 58207120 քրեական գործը: 2020թ. սեպտեմբերի 16-ին թիվ 58207120 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և ընդունվել վարույթ:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Դավիթ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 17․04․2019թ․-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմինների կողմից գտնվելով հետախուզման մեջ ԳԴՀ քրեական օրենսգրքի 29ա հոդվածի 1-ին մասով, 30ա հոդվածի 2-րդ մասով /թմրամիջոցների մասին օրենքը խախտելը/ և 52 հոդվածի 3-րդ մասով /զենքի մասին օրենքը խախտելը/, գործով դեռևս չպարզված հանգամանքներում ձեռք է բերել Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալների Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացու անձնագիրը։ 2020թ․ փետրվարի 23-ին Դավիթ Մարտիրոսյանը Վարշավա-Երևան չվերթով ժամանել է «Զվարթնոց» օդանավակայան, Ավս Սիտտո կենսորոշիչ տվյալներով Գերմանիայի Դաշնային Հանրապետության անձնագրի օգտագործմամբ ապօրինի՝ առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, հատել է ՀՀ պահպանվող պետական սահմանը և մուտք գործել ՀՀ։

3. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԵԴ/0993/01/20 գործով 2021 թվականի փետրվարի 4-ի դատավճռով Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի /200.000 ՀՀ դրամ/ չափով: Ամբաստանյալ Դավիթ Ալբերտի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտվել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի /100.000 ՀՀ դրամ/ չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի կիրառմամբ վերջնական պատիժ է սահմանվել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուհիսունապատիկի /250.000 ՀՀ դրամ/ չափով:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=45880421204069489

Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից

1. Գործի դատավարական հակիրճ նախապատմությունը.

11.08.2018 թ. ՀՀ ԱԱԾ քննչական վարչության քննիչ Ա.Ստեփանյանի կողմից հարուցվել է թիվ 58217418 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, և ընդունվել վարույթ: 13.12.2018թ. սույն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և էլեկտրոնային մակագրման համակարգի միջոցով մակագրվել դատավոր Ս. Մարդանյանին: 14.12.2018թ. քրեական գործն ընդունվել է դատավոր Ս. Մարդանյանի վարույթ և նշանակվել դատաքննության:

2. Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը.

Գագիկ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբեդ գետը, շրջանցելով սահմանային անցակետերը, առանց սահմանված փաստաթղթերի և առանց պատշաճ թույլտվության՝ ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ մուտք գործելով Վրաստան: Բացի այդ, 2018 թվականի օգոստոսի 1-ի առավոտյան, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի տարածքով անցնելով Դեբետ գետը, ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը՝ Վրաստանից մուտք գործելով ՀՀ տարածք:

3. Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ՏԴ/0053/01/18 գործով 2019 թվականի հոկտեմբերի 30-ի որոշմամբ՝ անմեղսունակության վիճակում ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով /երկու դրվագով/ նախատեսված արարքներ կատարած անձ Գագիկ Ռաֆիկի Պետրոսյանն ազատվել է քրեական պատասխանատվությունից և պատժից:

Սույն գործի մասին առավել մանրամասն տեղեկությունների համար այցելել հետևյալ հղումով՝

http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=32369622321752488