Ընթացակարգեր

Ընթացակարգեր
ՀՀ մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների արտահանման/ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանով հաստատված ընթացակարգերը

1. Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը հաստատելու մասին ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N1-Ն հրամանը։

Ներբեռնել. License.zip

1.1 Առանձին տեսակի ապրանքների ներմուծման և (կամ) արտահանման լիցենզիայի և դրա տրման համար ներկայացվող հայտի ձևակերպման մասին հրահանգը հաստատելու մասին ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N1-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին 30.11.2015թ. N7-Ն ՀՀ ԱԱԾ տնօրենի հրամանը.


Ներբեռնել.  License7.zip

2. ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման և ՀՀ մաքսային տարածքից արտահանման կանոնակարգը, ՀՀ մաքսային տարածքներմ ուծումը և ՀՀ մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված` տեղեկատվության գաղտնի ստացման համար նախատեսված հատուկ տեխնիկական միջոցների և ՀՀ մաքսային տարածք ներմուծման, ՀՀ մաքսային տարածքից արտահանման և ՀՀ մաքսային տարածքով տարանցիկ փոխադրման նպատակով արգելված տպագիր, աուդիովիզուալ և այլ կրիչների վրա տեկեղեկատվության ցանկերը սահմանելու մասին ՀՀ ԱԱԾ տնօրենի 26.10.2016թ. N2-Ն հրամանը. 

Ներբեռնել. 2.17hts.zip


Կոնտակտներ. Հեռ. +374 10 579561, +374 10 528995,
էլ.փոստ. Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։ , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։

3. ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ՀՀ կողմից երրորդ երկրների հետ առևտրի դեպքում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ՀՀ մաքսային տարածք ներմուծման և ՀՀ մաքսային տարածքից արտահանման, ծանուցման գրանցման կանոնակարգերը և ծանուցման ենթակա տեխնիկական և կրիպտոգրաֆիկական բնութագրերով ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ հանդիսացող կամ իրենց կազմում ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցներ պարունակող ապրանքների (արտադրանքի) տեսակների ու ՀՀ մաքսային տարածք ներմուծումը և ՀՀ մաքսային տարածքից արտահանումը սահմանափակված ծածկագրային (կրիպտոգրաֆիկական) միջոցների ցանկերը հաստատելու մասին ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N3-Ն հրամանը ճանաչվել է ուժը կորցրած, այն փոխարինվել է ՀՀ ԱԱԾ տնօրենի 30.11.2015թ. N8-Ն հրամանով.

Ներբեռնել. 2.19crypto8.zip


Գրանցված ծանուցումների (նոտիֆիկացիաների) ԵՏՀ կայք էջը՝
https://portal.eaeunion.org/sites/odata/_layouts/15/Portal.EEC.Registry.Ui/DirectoryForm.aspx?ViewId=859ec98d-f4fe-423a-b6bc-d01b53fd4b7c&ListId=0e3ead06-5475-466a-a340-6f69c01b5687&ItemId=232 
Ծանուցումների (նոտիֆիկացիաների) լրացման և ձևավորման ԵՏՀ կայք էջը՝
http://eec.eaeunion.org/ru/docs/Pages/notifform.aspx
Ծանուցումների (նոտիֆիկացիաների) լրացումն և լիազոր մարմին ներկայացնելն իրականացվում է ԱՊՐԱՆՔՆ (ԱՐՏԱԴՐԱՆՔՆ) ԱՐՏԱԴՐՈՂԻ կամ նրա կողմից լիազորված անձի կողմից։

Կոնտակտներ. Հեռ. +374 10 579500, +374 10 579762, +374 10 579241
էլ.փոստ. Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։ , Այս էլ. փոստի հասցեն պաշտպանվում է սպամ-բոտերից. այն տեսնելու համար ձեզ մոտ պետք է միացրած լինի Javascript-ը։



Պարզաբանումներ

1. ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N2-Ն հրամանի Հավելված 2–ի ցանկի (Միասնական ցանկի 2.17 բաժին) ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքները, ՈՐՈՆՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՍՏԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ և ՀՀ ԱԱԾ տնօրենի 30.11.2015թ. N8-Ն հրամանի Հավելված 2–ի ցանկի (Միասնական ցանկի 2.19 բաժին) ՄՄ ԱՏԳ ԱԱ կոդերով ապրանքները, ՈՐՈՆՔ ՈՒՆԵՆ ԾԱԾԿԱԳՐՄԱՆ (ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԿԱԿԱՆ) ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ, ՀՀ մաքսային տարածք ներմուծման/արտահանման համար, ներմուծող/արտահանող անձը/կազմակերպությունը (այսուհետ՝ հայտատուն) պետք է ՀՀ ԱԱԾ–ից ստանա լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)։

2. Լիցենզիա ստանալու համար հայտատուն ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N1-Ն հրամանի հավելվածով տրված ձևով և կարգով լրացված հայտը (հայերեն կամ ռուսերեն տարբերակով): Լրացված հայտը և ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N2-Ն կամ 30.11.2015թ. N8-Ն հրամաններով պահանջվող այլ փաստաթղթերը ՀՀ ԱԱԾ տնօրենին ուղղված նամակով ներկայացվում է ՀՀ ԱԱԾ։

3. Եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ) ստանալու համար հայտատուն ներկայացնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. N2-Ն և 30.11.2015թ. N8-Ն հրամաններով պահանջվող փաստաթղթերը։

4. Ներմուծման/արտահանման համար տրվում է մեկանգամյա լիցենզիա կամ եզրակացություն (թույլատրման փաստաթուղթ)՝ առավելագույնը մեկ տարվա ժամկետով, իսկ ծանուցման (նոտիֆիկացիայի) ժամկետը որոշում է ապրանքը արտադրողը։

5. «Պետական տուրքի մասին» ՀՀ Օրենքի 19.6 Հոդվածի համաձայն՝ ՀՀ ԱԱԾ-ից երրորդ երկրների հետ արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների ենթակա ապրանքների ներմուծման և/կամ արտահանման համար մեկանգամյա լիցենզիաների և թույլտվությունների կամ դրանց կրկնօրինակների տրամադրման համար, համաձայն ՀՀ ԱԱԾ տնօրենի 11.03.2015թ. թիվ 2-Ն Հրամանի Հավելված N1-ի 5-րդ կետի 7-րդ ենթակետի, 30.11.2015թ. թիվ 8-Ն Հրամանի Հավելված N1-ի 11-րդ կետի 4-րդ ենթակետի և 15-րդ կետի 3-րդ ենթակետի, հայտին կից փաստաթղթերի հետ անհրաժեշտ է ներկայացնել նաև պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը (բազային տուրքի չափով):

Պետական տուրքի վճարման համար առանձնացված գանձապետական հաշվեհամարներն են.
- Իրավաբանական անձանց համար՝ 900005000840,
- Ֆիզիկական անձանց համար, ովքեր գրանցված են որպես ձեռնարկատիրական գործունեության սուբյեկտներ՝ 900005000857