Բոլոր նորությունները

18.12.2009

Ս.թ. դեկտեմբերի 18-ին Ազգային  անվտանգության ծառայությունում նշվեց Ազգային անվտանգության մարմինների  աշխատակցի  մասնագիտական օրը: Տոնի առթիվ հրավիրված   նիստին  մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան  Սարգսյանը, ՀՀ  ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր  Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր  դատախազ Աղվան Հովսեփյանը,  ՀՀ ոստիկանության պետ Ալիկ  Սարգսյանը, ՀՀ զինված  ուժերի գլխավոր  շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

Մանրամասն…

 

07.12.2009

Ս.թ դեկտեմբերի 5-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է Թուրքիայից Հայաստանի Հանրապետություն ոսկյա զարդերի խոշոր խմբաքանակի   մաքսանենգ ներկրում:

Մանրամասն…

 

03.12.2009

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն, որն ուղղված է եղել խաբեության միջոցով քաղաքացիներից դրամական միջոցների հափշտակմանը և այսպես կոչված «ֆինանսական բուրգի» ստեղծմանը:

Մանրամասն…

 

25.11.2009

Ս. թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը:

Մանրամասն…

 

23.11.2009

2009 թվականի հունիսի 20-ին «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից կրկնակի զննման են ենթարկվել ուղևորներ Մարիամ Ավետիսյանը և Հովհաննես Գևորգյանը: Արդյունքում նրանց մոտ հայտնաբերվել է 0,5 միլիգրամ քացախաթթվի անհիդրիդ, որը հանդիսանում է «ափիոն» տեսակի թմրամիջոց պատրաստելու պրեկուրսոր:

Մանրամասն…

 

27.10.2009

Ս. թ. հոկտեմբերի 26-ին  ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը:

Մանրամասն…

 

Այլ նորություններ...