Բոլոր նորությունները
30.03.2010
Ս.թ մարտի 29-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից օպերատիվ տվյալների իրացման արդյունքում` կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է` ՀՀ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության գլխավոր վերահսկիչ-վերստուգիչ Արման Հովհանյանը:
29.03.2010
Փետրվարի 2-ին բելառուսական Գրոդնո քաղաքի Մեծ հայրենական պատերազմի առաջին օրերին զոհված, սահմանապահների հուշահամալիրից մեկնարկեց միջազգային <Հաղթանակի էստաֆետը>: Այն նվիրված է Մեծ հայրենական պատերազմի հաղթանակի 65-րդ ամյակին: Բրեստի ամրոցի հողով սիմվոլիկ գավաթը կանցնի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների պետական սահմանների երկու ուղղություններով: Առաջինը` Բելառուսից մինչև Հայաստան, երկրորդը ` Մուրմանսկից մինչև Ադրբեջան:
28.03.2010
Ս.թ. մարտի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ապրանքների խոշոր խմբաքանակի մաքսանենգ ներկրման փորձ:
23.03.2010
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայության իրականացրած համատեղ միջոցառումների արդյունքում կասեցվել է ՀՀ տարածք թմրամիջոցների մաքսանենգ ներկրման հերթական փորձը:
19.03.2010
ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է դեղերի պիտանելիության ժամկետների փոփոխմամբ, ինչպես նաև դեղերի կեղծմամբ և վաճառքով զբաղվող անձանց գործունեություն:
18.03.2010
Ս.թ մարտի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է <Արմենիա> բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ Հարություն Շիրիկջյանը:
Այլ նորություններ...
![]()

