12.05.2008
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել և կասեցվել է ԻԻՀ-ից Հայաստան թմրանյութի անօրինական ներկրման ուղի (տեսանյութ):
Ս. թ. մայիսի 8-ին, իրականացնելով օպերատիվ տվյալները, ԻԻՀ-ից Հայաստան մուտքի ընթացքում կանգնեցվել և զննման է ենթարկվել 1962 թ. Վրաստանի Մառնեուլի շրջանում ծնված Հովիկ Խալաթյանին պատկանող «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենան: Բեռնատարի վարորդի նստատեղի տակ հարմարեցված գաղտնարանից և խցիկի ջեռուցիչի միջից հայտնաբերվել ու առգրավվել է 2 կգ 330 գր ափիոն տեսակի թմրանյութ ու 35 գր հաշիշ: Հովիկ Խալաթյանը ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը և տվյալ ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

