11.03.2008
Հայտնաբերվել են վարձակալած բնակարանում...
ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում, 2008 թ. մարտի 10-ին, Երևանի Սարյան 16 շենքի վարձակալված թիվ 3 բնակարանում հայտնաբերվել են քննությունից թաքնվող Արարատ Անուշավանի Զուրաբյանը և Ալեքսանդր Ռոբերտի Արզումանյանը: Նրանք բերման են ենթարկվել և նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ 3-րդ և 300-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործությունների՝ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու և Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ կատարելու կասկածանքով։
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

