06.02.2014

     Սույն թվականի փետրվարի 5-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից հաղորդագրություն էր տարածվել, որ ի օգուտ Ադրբեջանի լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ՀՀ քաղաքացի, Խաչիկ Եղիշի Մարտիրոսյանը:

     Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարությունը զանգվածային լրատվամիջոցներում հերքել է Խ. Մարտիրոսյանի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայություններին և նշել, որ նշված անձնավորությունն իրենց հայտի չէ:
      Ի տարբերություն Ադրբեջանի համապատասխան կառույցների, որոնք <<բեմադրություն>> կազմակերպելու համար ընդունակ են հոգեկան հիվանդությամբ տառապող ՀՀ քաղաքացի, սահմանմերձ գոտու բնակիչ, 77ամյա Մամիկոն Խոջոյանին ներկայացնել որպես <<հայկական դիվերսանտ>>, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն իր գործունեությունը կառուցում է փաստերի հիման վրա, որոնք կոնկրետ Խ. Մարտիրոսյանի դեպքում կներկայացվեն դատավարության ժամանակ:
     Խուճապի մատնվելու ադրբեջանական կողմի շարժառիթները մեզ համար պարզ են, առաջարկում ենք սպասել դատավարության գործընթացին: 

                                                                                                                         ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն