03.09.2009

Ս.թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կայացավ ԱՊՀ մասնակից-երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների հոբելյանական 10-րդ խորհրդակցությունը։

Հայաստանի հատուկ ծառայությունների պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-լեյտենանտ Գ. Գ. Հակոբյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում ԱՊՀ մասնակից-երկրների հատուկ ծառայությունների փոխհամագործակցության հարցեր:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն