10.09.2009
Ս. թ. սեպտեմբերի 8-10-ը Հայաստանում կայացավ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության գեներալ-լեյտենանտ Գ. Հակոբյանի և ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության բանակի գեներալ Ա. Բորտնիկովի ղեկավարությամբ պատվիրակությունների հերթական համատեղ խորհրդակցությունը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեց երկու երկրների անվտանգության շահերին վերաբերող ծայրահեղականության և միջազգային ահաբեկչության, կազմակերպված հանցավորության ոլորտում երկու գերատեսչությունների պայքարի, գիտա-տեխնիկական համագործակցության հեռանկարների, տարբեր ոլորտներում օպերատիվ տեղեկատվության փոխանակման և այլ հարցերի լայն շրջանակ: Նման ամենամյա հանդիպումները նպաստում են երկկողմանի համագործակցության և փոխգործունեության արդյունավետության բարձրացմանը:
Խորհրդակցության ծրագրի շրջանակներում ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԴԱԾ ղեկավարներին ընդունել է ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

