27.10.2009
Ս. թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու փաստով ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության Հասարակական կարգի ապահովման վարչության առանձին ոստիկանության վաշտի հրամանատար, մայոր Հարություն Հովհաննիսյանը:
Հ. Հովհաննիսյանը իր ենթակա, նույն վարչության աշխատակից Ա-ին սպայական պաշտոնի նշանակելու դիմաց պահանջել և ստացել է 2 500 ԱՄՆ դոլար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

