25.09.2009
Սեպտեմբերի 28-30 Երևանում կանցկացվի ՆԱՏՕ-ի Հատուկ Կոմիտեի նիստ, նվիրված ահաբեկչության, ծայրահեղականության, անօրինական գաղթի և նրա կազմակերպված հանցավորության հետ կապերի խնդիրներին, ինչպես նաև արտաքին կապերի կառավարման և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հարցերին:
Նիստին ՆԱՏՕ-ի 21 երկրից կժամանեն 32 ներկայացուցիչ: Նիստը կազմակերպվել է ՆԱՏՕ-ի Հատուկ Կոմիտեի և Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության կողմից:
Նիստի աշխատանքներին հրավիրված են ՊՆ, Ոստիկանության, ԱԳՆ, ԱԻՎ և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության Խորհրդի ներկայացուցիչներ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

