03.12.2018

ԱՊՀ սահմանապահ գերատեսչությունների պատվիրակությունները  քննարկեցին ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

     Նոյեմբերի 28-ից 30-ը, համաձայն ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի և համակարգող ծառայության 2018թ. միջոցառումների պլանի, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների թիկունքի և սպառազինության գծով տեղակալների աշխատանքային հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի Հանրապետությունների, Ռուսաստանի Դաշնության և ՍԶՀԽ Համակարգող ծառայության ներկայացուցիչները: ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար գնդապետ Վաղինակ Սարգսյանը  ողջույնի խոսք հղեց հանդիպման մասնակիցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:(Լուսանկարներ)


     Հանդիպման ընթացքում քննարկվեցին ԱՊՀ մասնակից պետությունների սահմանապահ գերատեսչությունների ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները և նյութատեխնիկական ապահովման արդիական հարցերը: Աշխատանքային հանդիպման շրջանակներում կայացան երկկողմ  և բազմակողմ խորհրդատվություններ, սահմանապահ գերատեսչությունների ներկայացուցիչների փորձի փոխանակում՝ նյութատեխնիկական ապահովման կատարելագործման հարցերի վերաբերյալ, ուսումնասիրվեցին ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները՝ ի շահ ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին սահմանների պահպանության:  

    Հանդիպման արդյունքում ստորագրվեց արձանագրություն:

     Հանդիպման մասնակիցներն այցելեցին Ցեղասպանության  թանգարան և հուշահամալիր՝ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը: