01.12.2018

Ազգյային անվտանգության ծառայությունը կաջակցի Հայաստանի կիբեր անվտանգության ապահովմանը

Նոյեմբերի 30-ին Դիլիջանում մեկնարկեց «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումը, որին մասնակցեց նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:

Ֆորումի շրջանակում ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ստորագրեցին «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր:(Լուսանկարներ


     Կարևորելով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի դերն ու նշանակությունը՝ ԱԱԾ տնօրեն Ա.Վանեցյանը նշեց, որ կներդրվեն ծառայության փորձառությունը և անհրաժեշտ միջոցները՝ ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման և նոր ուղղությունների մշակման հարցում: