27.10.2018

Հայ և ռուս սահմանապահների աշխատանքային հանդիպում 

 Հոկտեմբերի 26-ին, Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության Սահմանապահ վարչությունում կայացավ ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վ. Ռ. Սարգսյանի և ՀՀ-ում ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Ռ. Ն.Գոլուբիցկու աշխատանքային հանդիպումը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին սահմանի պահպանության տեխնիկական միջոցների վիճակը, հայ-իրանական ու հայ-թուրքական հատվածներում դրանց փուլային արդիականացման հարցը:

(Լուսանկարներ)