10.10.2018

Սահմանապահները կարևորում են փախստականների խնդիրները

Հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունում տեղի ունեցավ հանդիպում սահմանապահ զորքերի ղեկավարության և Հայաստանի Հանրապետությունում Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի նորանշանակ ներկայացուցիչ  տիկին Աննա-Կարին Օստի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2018թ. իրականացված համատեղ ծրագրերի, առաջընթացի, ձեռքբերումների, ինչպես նաև 2019թ. համագործակցության շարունակության վերաբերյալ հարցեր: (Լուսանկարներ)



    Կողմերն անդրադարձան սահմանապահների մասնագիտական կարողությունների զարգացման պետական քաղաքականությանն ու ռազմավարությանը, համատեղ գործողությունների կայունությունը և արդյունավետությունը երկարաժամկետ հեռանկարում ապահովելու նպատակով՝ գործընթացի ինստիտուցիոնալացմանը: ՀՀ ԱԱԾ ՍԶ ներկայացուցիչներն առաջարկեցին սահմանապահների համար շարունակել փախստականների իրավունքների պաշտպանության վերաբերյալ դասընթացների կազմակերպման պրակտիկան: