30.03.2009
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Պաշտպանության նախարարի վարչական ապարատի վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ս.թ. մարտի 30-ին կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է Նոր-Նորքի զինկոմիսարիատի 4-րդ բաժնի ավագ սպա, կապիտան Արսեն Հովհաննիսյանը:
Վերջինս, հիվանդության պատճառով 2001 թ. զորացրված, վերահաշվառման ներկայացած քաղաքացուն զինգրքույկ հատկացնելու համար պահանջել ու ստացել է 1 000 ԱՄՆ դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

