28.09.2018

Վրաստանի սահմանապահների այցը Հայաստան

ՀՀ  ԱԱԾ սահմանապահ զորքերի և Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության սահմանային հարցերով փորձի փոխանակման 2018թ. համատեղ միջոցառումների պլանի համաձայն, սեպտեմբերի 25-27-ը կայացավ Վրաստանի ՆԳՆ սահմանային ոստիկանության ներկայացուցիչների այցը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր: Այցի  ընթացքում  կողմերը քննարկեցին պետական սահմանի պահպանության և կինոլոգիայի  հետ կապված մի շարք հարցեր, փոխանակվեցին փորձով:

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի սպաները ներկայացրեցին այդ ոլորտներում ունեցած ձեռքբերումներն ու  հնարավորությունները: (Լուսանկարներ)