27.03.2009
Ս. թ. մարտի 26-ին ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել են ՀՀ Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարության, Աշխատանքի պետական տեսչության գլխավոր մասնագետ Հայկ Հովհաննիսյանը և նույն տեսչության առաջատար մասնագետ Արթուր Համբարձումյանը:
Վերջիններս, Երևանի ավտոտեխսպասարկման ոլորտում գործող ՍՊԸ-ներից մեկում իրականացված ստուգումների արդյունքում, հայտնաբերված խախտումների դիմաց նախատեսված 300 000 դրամի չափով տուգանքը 50 000 դրամ ձևակերպելու համար, ՍՊԸ աշխատակիցներից պահանջել ու ստացել են 100 000 դրամ կաշառք:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

