28.10.2011

 Ս.թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել է Երևանի “Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտ” ՓԲԸ օրթոպեդիկ և ոսկրային պաթոլոգիաների բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբան Սերոբ Համբարձումյանը:

 Վերջինս առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինակոչիկին ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու համար համապատասխան բժշկական փաստաթղթային հիմքեր ստեղծելու դիմաց պահանջել և ստացել է 1.500 ԱՄՆ դոլար գումար:

 Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը: (տեսանյութ)

 ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն