08.07.2010
Առնվազն տարակուսանք է առաջացնում ինտերնետից, ի սկզբանե կասկածելի, տեղեկատվություն քաղելու և դրա շուրջ անհեթեթ մեկնաբանություններ անելու <<Հրապարակ>> թերթի լրագրողի մոտեցումը:
<<Շպիոն Օնիկի օրրան` Հայաստան>> վերնագրով նյութի հեղինակը, չպարզելով ինչ նպատակով է այս տեղեկատվությունը տեղադրվել համացանցում, առանց հետամուտ լինելու դրա նպատակներին հրապարակել է այն: Միթե հայ լրագրողը չի պատկերացրել իր հրապարակած նյութի վտանգավորությունը, չի հասկացել, որտեղ է ծնվել այս ապատեղեկատվությունը, և որ այն հրապարակելով թերթը մեխանիկորեն դառնում է հարևան պետության հակահայ քարոզչության կատարածուն:
Ավելին, հրապարակելով այս շինծու փաստաթուղթը հեղինակը ամենաստոր մեկանաբանություններն է իրեն թույլ տվել` փորձելով վարկաբեկել Հայաստանի Հանրապետության հետախուզությունը ղեկավարող, հայրենասեր, վաստակաշատ, բարձրաստիճան զինվորականի պատիվը, որը ծավալված պայքարում զբաղեցնում է առաջատար դիրքեր և հանդիսանում է հակառակորդ ուժերի հիմնական թիրախներից մեկը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

