14.04.2010
Ս.թ ապրիլի 13-ին Երևան քաղաքի թիվ 78 դպրոցի տնօրենի բջջային հեռախոսի վրա ստացվել էր SMS-հաղորդագրություն, համաձայն որի, իբր դպրոցում ռումբ է տեղադրված և պահանջվում էր 15 րոպեի ընթացքում դպրոցից տարհանել աշակերտներին:
Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել է կեղծ ահազանգի հեղինակը` նույն դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Տիգրան Սիմոնյանը, որը հաղորդագրությունը ուղարկել էր ինտերնետ - կապի միջոցով, հույս ունենալով, որ այն չի բացահայտվի:Նա խոստովանել է իր արարքը:
Կեղծ ահազանգի փաստի առթիվ ՀՀ Ոստիկանության կողմից հարուցվել է քրեական գործ:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

