18.03.2010
Ս.թ մարտի 18-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք վերցնելու պահին ձերբակալվել է <Արմենիա> բժշկական կենտրոնի ուրոլոգիական բաժանմունքի բժիշկ Հարություն Շիրիկջյանը:
Վերջինս քաղաքացի Ա-ից` որդուն հիվանդության ախտորոշում տալու և դրա հիման վրա ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու նպատակով, պահանջել և ստացել է 9.000 ԱՄն դոլար կաշառք:
Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունը:
( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

