12.03.2010
Ս.թ մարտի 10-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման հերթական փորձը:
<Զվարթնոց> օդանավակայանում, երեք օտարերկրյա ուղևորի բեռների զննության ընթացքում հայտնաբերվել է 4 կգ 656 գրամ <մետամֆետամին> տեսակի թմրանյութ, որը ներծծված է եղել ուղեբեռներում գտնվող բրդյա բաճկոնների մեջ:
Նույն օրը Երևան քաղաքում բացահայտվել և ձերբակալվել են հանցավոր խմբի երկու պարագլուխները, որոնք կազմակերպել էին թմրամիջոցի մաքսանենգ ներկրումը և արտահանումը:
Մարտի 11-ին <Զվարթնոց> օդանավակայանում, ՀՀ Ոստիկանության հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում կասեցվել է թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ: Երևան-Մոսկվա-Բանգկոկ չվերթի չորս օտարերկրյա ուղևորի անձնական զննության ժամանակ, նրանց որովայնում, հայտնաբերվել է պոլիէթիլենային 130 հատ փոքրիկ տոպրակներում, 1կգ 345 գրամ ընդհանուր քաշով, <մետամֆետամին> տեսակի թմրանյութ, որը բժշկական միջամտությամբ դուրս է հանվել:
Հարուցված քրեական գործերով նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը: ( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

