04.03.2010
Ս.թ. մարտի 3-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման ևս մեկ փորձ:
<Զվարթնոց> օդանավակայանում ուղևորի անձնական զննության ընթացքում հայտնաբերվել է 1կգ 610գրամ քաշով <մետամֆետամին> ծանր տեսակի թմրանյութ, որն առանձին փաթեթների տեսքով թաքցված էր նրա հագին եղած սպորտային համազգեստի աստառում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
( տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

