26.02.2010
Ս.թ. փետրվարի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կասեցվել է Երևան-Մոսկվա-Բանգկոկ տարանցիկ ճանապարհով թմրամիջոցների մաքսանենգ տեղափոխման փորձ:
<Զվարթնոց> օդանավակայանում երկու ուղևորների ուղեբեռի զննության արդյունքում հայտնաբերվել են 9 աէրոզոլի տարաների մեջ թաքցված 3 կգ քաշով <մետամֆետամին> տեսակի ծանր թմրանյութ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: նախաքննությունը կատարում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:
(տեսանյութ)
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

