19.12.2009
Ս.թ. դեկտեմբերի 18-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` Երևան քաղաքում և Արագածոտնի մարզում հայտնաբերվել ու կալանավորվել են` ս.թ. նոյեմբերի 27-ին, "Նուբարաշեն" քրեակատարողական հիմնարկից փախուստի դիմած` ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ու Սողոմոն Քոչարյանը:
Մ. Ենոքյանի և Ս. Քոչարյանի փախուստի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
![]()

