25.11.2009

Ս. թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկություն թմրամիջոցներ ներկրելու պահին ձերբակալվել է նույն հիմնարկության ցմահ բանտարկյալների պահպանության բաժնի գլխավոր մասնագետ, արդարադատության կապիտան Գարուշ Բարսեղյանը:

Վերջինիս մոտ անձնական խուզարկության ընթացքում համազգեստի փողկապի միջից հայտնաբերվել և առգրավվել է 1 գրամ հերոին, 3 հաբ «Սուբոտեքս» տեսակի հոգեմետ դեղամիջոց և 3 գրամ «մարիխուանա» տեսակի թմրանյութ, որոնք Գ. Բարսեղյանը պետք է փոխանցեր կալանավորներին:

Պարզվել է, որ Գ. Բարսեղյանի կողմից թմրամիջոցների ներկրումը քրեակատարողական հիմնարկություն կրել է պարբերաբար բնույթ:

Նախապատրաստված նյութերը ուղարկվել են ՀՀ Գլխավոր դատախազություն:


ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն