ՀՀ ԱԱԾ Հրատարակություններ

ՀՀ ԱԱԾ Հրատարակություններ1

«Հետախուզության և հակահետախուզության հերոսապատումից»
«Հայաստանի առաջին Հանրապետության պատմության դրվագներ»

    Այս գիրքը Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինների պատմության հիմնական փուլերն ուրվագծող փաստավավերագրական աշխատություն է, որում ի մի են բերված թեմային վերաբերող հիմնական նյութերը, սկսած 1918թ. մայիսյան հերոսամարտերից, պետական ապարատի, բանակի, մասնավորապես հետախուզական և հակահետախուզական ստորաբաժանումների ձևավորումից մինչև Թուրքիայի և Ադրբեջանի թշնամական քաղաքականության դեմ այդ կառույցների ձեռնարկած առանձին փայլուն գործողություններ, հանրամատչելի ձևով նկարագրված են 20-րդ դարասկզբին Հայոց պետականության կերտման գործում անվտանգության մարմինների դերն արտացոլող առանցքային պատմական դրվագները:

                                             բեռնել

 

 

ՀՀ ԱԱԾ Հրատարակություններ2

 «Պետանվտանգության աշխատակիցները 2-րդ համաշխարհային պատերազմում»

     Գիրքը նվիրված է Հայաստանի պետանվտանգության մարմինների այն աշխատակիցներին, ովքեր մասնակից են եղել Մեծ Հայրենական պատերազմին, մարտնչել տարբեր ոազմաճակատներում, զորամիավորումներում և մեծ ներդրում ունեցել Հաղթանակի կերտման գործում:

բեռնել

 

 

 

 

 

ՀՀ ԱԱԾ Հրատարակություններ2

 «Արևմտահայությունն Օսմանյան կայսրության գաղտնի ծառայությունների թիրախում 1878-1923թթ.»

     Մենագրությունն Օսմանյան կայսրության հայաջինջ քաղաքականության մեջ գաղտնի ծառայությունների տեղն ու դերն ուրվագծող առաջին փաստավավերագրական աշխատությունն է, որում իմի են բերված թեմային վերաբերող հիմնական նյութերը, սկսած 19-րդ դարի 60-70-ական թվականներին այդ ծառայությունների կազմավորումից մինչև հանրապետական Թուրքիայի հատուկ ծառայությունների ձևավորումը, հանրամատչելի ձևով նկարագրված են Հայոց ցեղասպանության առանձին դրվագներում այդ կառույցների կոնկրետ գործողություններն ու դրանց հետևանքները:

բեռնել