Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների պատմությունից


«Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» թեմայով ցուցափեղկը
 
«Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» թեմայով ցուցափեղկը
 
«Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» թեմայով ցուցափեղկը
 
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝ «Օպերատիվ-տեխնիկական
ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» թեմայով ցուցափեղկը


«Օպերատիվ-տեխնիկական ծառայությունների և կապի ստորաբաժանումների գործունեության պատմությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի ցուցափեղկում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝

  • Դյուրատար ձայնագրիչ «Լիլիպուտ-72»: Օգտագործվել է 1972-2000 թ.թ.` մինչև 8 ժամ խոսակցությունների գաղտնի ձայնագրառման համար: Կրիչը` մագնիսավորված պողպատե լար
  • Դինամիկ խոսափող «Պոբեդիտ»: Օգտագործվել է 1954-1995 թ.թ.` շինություններում ձայնային տեղեկատվության գաղտնի վերահսկման նպատակով
  • Մագնիսական ձայնագրառման սարք «Լավր-3»: Օգտագործվել է 1965-1995 թ.թ.` հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում ձայնագրառման նպատակով` «Պիոն», «Լիրիկա», «Լեսսի-Պ» ստացիոնար բազմագիծ համակարգերի կազմում
  • Մագնիսական ձայներիզ` պատյանով: Օգտագործվել է 1965-1995 թ.թ.` մինչև 30 րոպե հեռախոսային խոսակցությունների վերահսկման ընթացքում ձայնագրառման նպատակով` «Լավր-3» և «Լավր-Վ» բազմագիծ համակարգերի կազմում
  • Ականջակալ «ՏԳ-11»: Օգտագործվել է 1965-1995 թ.թ.` հեռախոսային խոսակցությունների և խոսափողային վերահսկման ու ստացված տեղեկատվության վերծանման ընթացքում` մասնավորապես «Պիոն», «Լիրիկա», «Լեսսի-Պ» համակարգերի կազմում
  • ՖՈՏՈԽՑԻԿ «ՆԵՅԼՈՆ»՝ արտադրված 1970 թ.՝ «ՖԻԿՈՒՍ» երկարացված գործադրող սարքով: Նախատեսված է եղել քողարկված լուսանկարահանման համար՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքի ընթացքում (օգտագործվել է մինջև 90-ական թ.թ. վերջը)
  • ՏԵՍԱԳՐՄԱՆ ԴՅՈՒՐԱՏԱՐ ՀԱՄԱԼԻՐ «ԺՈԽ-1002»: Նախատեսված է եղել քողարկված տեսանկարահանման համար՝ օպերատիվ-հետախուզական աշխատանքի ընթացքում (օգտագործվել է մինջև 90-ական թ.թ. վերջը)
  • ԱԳՌԱՎՈՒԿՆԵՐ Օգտագործվել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-տեխնիկական միջոցառումների իրականացման ընթացքում՝ փակ շինությունների և այլ դռների փականները բացելու նպատակով
  • Ներդրվող սարք` կերամիկական կոնդենսատորի մեջ տեղադրված բարձրախոսով և դրա ռենտգենյան լուսանկարը (հայտնաբերվել է «Panasonic KX-T7030X» տիպի հեռախոսի միջից` ՀՀ ՊՆ ԳՇ բարձրաստիճան պաշտոնյայի աշխատասենյակում)
  • Տեխնիկական հետախուզության մեքենայական սարք (ՏՀՄՍ): Հայտնաբերվել է 1998 թ. Կապան-Մեղրի մայրուղու վրա: Նխատեսված է եղել ռադիոակտիվ նյութերի տեղափոխումը ֆիքսելու համար