Սահմանապահ զորքերի պատմությունից


Սահմանապահ զորքերի պատմությունից թեմայով ցուցափեղկը

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«Սահմանապահ զորքերի պատմությունից» թեմայով ցուցափեղկը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ազգային անվտանգության մարմինների համակարգում նախ և առաջ այն պատճառով, որ կոչված են լուծելու ՀՀ պետական սահմանների պահպանության և ազգային անվտանգության ապահովման հետ կապված այլ խնդիրները՝ հարակից պետությունների տարածքների եվ դրանց ռազմական ստորաբաժանումների հետ անմիջական շփման գծում:


ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարբերանշանը

ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարբերանշանը


ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ

1992-1993

ՀՀ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ԶՈՐՔԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


գնդապետ Գ. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

գնդապետ Յու. Գ. ԽԱՉԱՏՈՒՐՈՎ

1993-2003 ՀՀ ԱԱՊՎ - ԱԱՆ -
ՆԳ և ԱԱՆ - ԱԱՆ - ԱԱԾ
ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ
ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
գնդապետ,
գեներալ-մայոր Լ. Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ



2003-... ՀՀ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ
ԶՈՐՔԵՐ
գեներալ-մայոր Լ. Վ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

գնդապետ Վ. Ա. ՈՍԿԱՆՅԱՆ

գնդապետ Ա. Ա. ԱԲՐԱՄՅԱՆ




ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանը Սահմանապահ զորքերի ստեղծման մասին

ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանը
Սահմանապահ զորքերի ստեղծման մասին ՀՀ ՊՆ կազմում (28.02.1992)



Սահմանապահ զորքերի օպերատիվ-ծառայողական գործունեության հիմնական նպատակը ՀՀ պետական սահմաններն անխախտ եվ անառիկ պահելն է: Այդ նպատակի իրագործմանն էր ուղղված ՀՀ պաշտպանության նախարարի՝ 1992 թ. փետրվարի 28ի հրամանը՝ նախարարության կազմում սահմանապահ զորքերի վարչության ստեղծման մասին: Հետագայում, ՀՀ Նախագահի՝ 11.09.1993 թ. հրամանով սահմանապահ զորքերի վարչությունը հանձնվեց ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության ենթակայությանը:

Այդ ժամանակներից ի վեր, երբ ԽՍՀՄ սահմանապահ զորքերի համակարգն այլեվս կազմալուծված էր, իսկ պետական սահմանի պահպանության նոր այդյունավետ համակարգը դեռևս լիարժեք ձևավորված չէր, ՀՀ սահմանապահ զորքերի ղեկավարության և ողջ անձնակազմի ջանքերով հաջողվեց վերահսկողության տակ առնել պետական սահմանի ողջ երկայնքը, ապա քայլ առ քայլ կատարելագործել սահմանի պահպանության միջոցներն ու մեթոդները, ստեղծել և կիրառել պահպանության նոր՝ առավել ժամանակակից մեխանիզմներ: Այդ գործում առանցքային նշանակություն ունեցավ 1993 թ. դեկտեմբերի 21ին Ռուսաստանի Դաշնության հետ կնքված միջպետական պայմանագիրը «ՀՀ տարածքում ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործառույթների իրագործման պայմանների մասին»:

Պայմանագրի կնքումից ի վեր հայ սահմանապահները՝ իրենց ռուս գործընկերների հետ համատեղ պատվով կատարելով Թուրքիայի եվ Իրանի հետ՝ ավելի քան 350 կմ երկարությամբ սահմանի պահպանության պարտականությունները, միաժամանակ արդյունավետ աշխատանք են կատարում նաև միջազգային առաջավոր փորձի յուրացման, ամենօրյա օպերատիվ-ծառայողական գործունեության մեջ առավել արդիական լուծումներ ներդնելու ուղղությամբ:


ՀՀ ԱԱՆ ՊՍՊ գլխավոր վարչությանը մարտական դրոշի հանձնումը

ՀՀ ԱԱՆ ՊՍՊ գլխավոր վարչությանը մարտական դրոշի հանձնումը (18.09.1996 թ.)



ՀՀ ԱԱՆ ՊՍՊԳՎ սահմանապահ զորքերի հավաքական շարային ջոկատը ռազմական շքերթների ժամանակ

ՀՀ ԱԱՆ ՊՍՊԳՎ սահմանապահ զորքերի հավաքական շարային ջոկատը`
21.09.1999 թ.թ. Հանրապետության հրապարակում ռազմական շքերթների ժամանակ



«Սահմանապահ զորքերի պատմությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի ցուցափեղկում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝

  • Ռուսական կայսրության` Անդրկովկասի սահմանապահ մաքսային պահակազորի կառուցվածքը (19 դարի սկիզբ)
  • Անդրկովկասի սահմանապահ մաքսային պահակազորի մեջ մտնող կազակների գնդերի սպայի համազգեստը (1856 թ.)
  • Քաղվածք` Անդրկովկասի սահմանապահ մաքսային պահակազորի մեջ մտնող 6րդ օկրուգի կառուցվածքից` հաստիքացուցակով և ծառայողների անուններով (19 դարի վերջ)
  • Քաղվածք՝ ԽՍՀՄ և Թուրքիայի համատեղ սահմանային հանձնաժողովի կազմած գլխավոր արձանագրությունից՝ սահմանագծի որոշման և սահմանային նշանների տեղադրման մասին(1926 թ.)
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիրը` Երևանի 40րդ սահմանապահ ջոկատը Ա. Ի. Միկոյանի անվամբ կոչելու մասին (22.02.1939 թ.)
  • Քաղվածք` ՀՀ պաշտպանության նախարարի հրամանից` ՀՀ ՊՆ կազմում սահմանապահ զորքերի վարչություն ստեղծելու մասին (28.02.1992 թ.)
  • Քաղվածք` ՀՀ Նախագահի հրամանագրից` ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչությունը ՀՀ ԱԱՊՎ պետական սահմանի պահպանության գլխավոր վարչության վերակազմավորելու մասին(11.09.1993 թ.)
  • ՀՀ ԱԱՊՎ ՊՍՊԳՎ թիվ 5050 զորամասին` մարտական դրոշի հանձնման վկայագիրը (17.09.1996 թ.)
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի տարբերանշանը
  • Քաղվածք` «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» ՀՀ առաջին օրենքից (26.04.1994 թ.)
  • ՀՀ ԱԱՆ ՊՍՊԳՎ սահմանապահ զորքերի հավաքական շարային ջոկատը` 21.09.1996 և 21.09.1999 թ.թ. Հանրապետության հրապարակում ռազմական շքերթների ժամանակ
  • ԱՊՀ անդամերկրների սահմանապահ ծառայությունների ղեկավարների ընդունելությունը և բանակցությունները ՀՀ Նախագահի և վարչապետի մոտ
  • ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի օպերատիվ-ծառայողական և ուսումնական գործունեության առօրյայից
  • ԱՄՆ օժանդակությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուսումնական կենտրոնի բացման արարողությունից (22.03.2006 թ.)
  • ՀՀ ԱԱՆ ՊՍՊ գլխավոր վարչությանը մարտական դրոշի հանձնումը (18.09.1996 թ.)
  • 1992-2005 թ.թ. սահմանապահ զորքերի նախկին և գործող տարբերանշանները
  • ՀՀ ԱԱՊՎ ՊՍՊԳՎ 6-րդ սահմանապահ ուղեկալի ուղղությամբ հարակից պետության տարածքից հրետակոծության իրեղեն ապացույցներից (տանկային արկի բեկորներ և խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ, 1996 թ.)
  • Արտաշատի սահմանապահ ջոկատի կազմավորման 50-ամյակին նվիրված հուշանվեր (2005 թ.)
  • ԽՍՀՄ և Թուրքիայի համատեղ սահմանային հանձնաժողովի կազմած գլխավոր արձանագրությունը` սահմանագծի որոշման և սահմանային նշանների տեղադրման մասին (1926 թ.)
  • ԽՍՀՄ ՊԱԿ սահմանապահ զորքերի՝ Հայաստանում տեղակայված ջոկատի անձնակազմի նվերը ՀԽՍՀ ՊԱԿին՝ կազմավորման 50-ամյակի կապակցությամբ (20.12.1970 թ.)