Սահմանադրական կարգը պահպանելիս


Սահմանադրական կարգը պահպանելիս թեմայով ցուցափեղկը
 
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«Սահմանադրական կարգը պահպանելիս» թեմայով ցուցափեղկը


(Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչության և Հատուկ մարտական գործողությունների վարչության ստեղծման և գործունեության պատմությունից)

Հայ ժողովրդի և Հայաստանի նորանկախ հանրապետության համար կենսական կարևոր նշանակություն են ձեռք բերել պետության ժողովրդավարական և իրավական հիմքերի ձևավորումը, հետևողական ամրապնդումը և պաշտպանությունը: ՀՀ ազգային անվտանգության մարմինների ձևավորման և վերակազմավորման ողջ գործընթացում, սկսած 1991 թվականից, մշտապես կարևորվել է սահմանադրական կարգը խարխլող ոտնձգությունների, ահաբեկչության, ազգային անվտանգությանը սպառնացող՝ կազմակերպված հանցավորության առանձին դրսևորումների դեմ պայքարը:
 
ՀՀ ՊԱԿ-ԱԱՊՎ-ԱԱՆ-ՆԳ և ԱԱՆ-ԱԱՆ-ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների անձնակազմը անմիջական և արդյունավետ աշխատանք է իրագործել ինչպես երկրի ներքին անվտանգության ապահովման, մասնավորապես, ապօրինի զինված խմբավորումների, հանցավոր կազմակերպությունների ի հայտ բերման և վնասազերծման, այնպես էլ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեության կանխարգելման ուղղությամբ: 2000 թ. ՀՀ ԱԱՆ կառուցվածքում ստեղծված և գործող Սահմանադրական կարգի պահպանության և ահաբեկչության դեմ պայքարի գլխավոր վարչությունն իր աշխատանքում հիմնական շեշտը դնում է ահաբեկչության և հանցագործությունների այլ՝ առանձնապես ծանր տեսակների հնարավոր կատարման վերաբերյալ կանխարգելիչ տեղեկատվության ստացման վրա՝ դեռևս այդ հանցատեսակների նախապատրաստման փուլում:


 
 
 ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ, ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ
ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ


1991-1992     ՀՀ ՊԱԿ - ԱԱՊՎ,
     3Ե ԲԱԺԻՆ


     փոխգնդապետ Գ. Թ. ԹՈՒՄԱՆՅԱՆ
1991-1992     ՀՀ ՊԱԿ - ԱԱՊՎ,
     «ԿՀ» ԲԱԺԻՆ


     գնդապետ Ա. Ա. ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



1992-1993     ՀՀ ԱԱՊՎ,
     «ԿՀ» ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ,
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     փոխգնդապետ Հ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
1993-1994     ՀՀ ԱԱՊՎ ԵՐՐՈՐԴ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     փոխգնդապետ,
     գնդապետ Հ. Վ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2000-2003     ՀՀ ԱԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ
     ՊԱՅՔԱՐԻ ԳԼԽԱՎՈՐ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     գնդապետ Զ. Բ. ՆԱՆՅԱՆ
2003-...     ՀՀ ԱԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԻ
     ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ
     ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     գնդապետ,
     գեներալ-մայոր
Զ. Բ. ՆԱՆՅԱՆ

 
 
 «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից      «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից
 
 «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից      «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից
 
ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից


 
ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործունեությունը՝ երկրի ներքին և արտաքին անվտանգության ապահովման ուղղությամբ լիարժեք չէր կարող լինել նաև առանց հատուկ մարտական գործողությունների համար նախատեսված ստորաբաժանումների կազմավորման՝ հատկապես արցախյան պատերազմի տարիներին, երբ կամավորական շարժմանը զուգահեռ հայոց երիտասարդ պետությունը կանգնեց առավել մարտունակ, որակյալ կադրային ծառայողներով համալրված, մասնագիտացված զինուժի ստեղծման անհրաժեշտության առաջ: Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ՀՀ կառավարությունը իր՝ 1992 թ. հունիսի 20-ի թիվ 359 որոշմամբ սկիզբ դրեց հատուկ մարտական գործողությունների կազմակերպմամբ և իրագործմամբ զբաղվող ռազմական կառույցի ձևավորմանը: Նորաստեղծ մարտական ստորաբաժանման առջև դրված հիմնական խնդիրներն էին, մասնավորապես՝
 
   - ՀՀ տարածքում պայքարը հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբերի դեմ.
   - հակաահաբեկչական գործողությունների իրականացումը.
   - ՀՀ ԱԱՊՎ համակարգի մեջ մտնող առանձին օբյեկտների պահպանությունը, ինչպես նաև ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակների պայմաններում հատուկ կարևորության օբյեկտների և առանձին պաշտոնատար անձանց պահպանությունը:

 
 
ՀՀ ԱԱԾ ՀՄԳՎ տարբերանշանը
 
ՀՀ ԱԱԾ ՀՄԳՎ տարբերանշանը


 
 ՀԱՏՈՒԿ ՄԱՐՏԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ
ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ


1992-1994     ՀՀ ԱԱՊՎ ԱՎ ՀԱՏՈՒԿ
     ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
     ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


     փոխգնդապետ Ս. Ի. ՉԱԼԻ
1994-2003     ՀՀ ԱԱՊՎ - ԱԱՆ -ՆԳ և ԱԱՆ- ԱԱՆ
     ՀԱՏՈՒԿ ՄԱՐՏԱԿԱՆ
     ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     գնդապետ Ա. Ա. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ



2003-...     ՀՀ ԱԱԾ ՀԱՏՈՒԿ ՄԱՐՏԱԿԱՆ
     ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     գնդապետ Մ. Ա. ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

 
 
 
 ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները      ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները
 
 ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները      ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները
 
ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները


 
 
Քաղվածք` ՀՀ կառավարության որոշումից` ՀՀ ԱԱՊՎ հատուկ մարտական ստորաբաժանման մասին
 
Քաղվածք` ՀՀ կառավարության 20.06.1992 թ. թիվ 359 որոշումից` ՀՀ ԱԱՊՎ հատուկ մարտական ստորաբաժանման մասին


 
«Սահմանադրական կարգը պահպանելիս» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմիններին պատմության թանգարանի երկու ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝ 
  • ՀՀ Նախագահի կողմից` ԱԱՊՎ հատուկ մարտական ստորաբաժանմանը հանձնված մարտական դրոշի վկայագիրը (17.09.1996 թ.)
  • ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից
  • ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական պարապմունքների ընթացքում պայթուցիկ սարքի վնասազերծման գործողությունից
  • ՀՀ ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով հայտնաբերված և առգրավված ինքնաշեն և ձևափոխված հրազենի, կրակող սարքերի և պայթուցիկ միջոցների նմուշներ
  • ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը
  • ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները
  • ՀՀ ԱԱՊՎ մարտական ստորաբաժանման կազմավորման պատմությունից (նորակոչիկների երդման արարողությունը)
  • ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական գործողությունների վարչության տարբերանշանը
  • ՀՀ ԱԱԾ տնօրեն գեներալ-լեյտենանտ Գ. Գ. Հակոբյանի հոդվածը` տպագրված ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի նյութերի ժողովածուում (Մոսկվա, 2005 թ.)
  • ՀՀ Նախագահի կողմից` ԱԱՊՎ հատուկ մարտական ստորաբաժանմանը հանձնված մարտական դրոշի վկայագիրը (17.09.1996 թ.)
  • ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից
  • ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական առօրյայից
  • ՀՀ ԱԱԾ ՍԿՊ և ԱՊԳՎ «Ա» ստորաբաժանման ուսումնավարժական պարապմունքների ընթացքում պայթուցիկ սարքի վնասազերծման գործողությունից
  • ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը
  • ՀՀ ԱԱՆ ՀՄԳՎ զորամասում երդման արարողությունը, ուսումնական վարժանքները
  • Քաղվածք` ՀՀ կառավարության 20.06.1992 թ. թիվ 359 որոշումից` ՀՀ ԱԱՊՎ հատուկ մարտական ստորաբաժանման մասին
  • Քաղվածք` ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի` 23.11.1998 թ. թիվ 0177-ԱԱ հրամանից` ՀՀ ՆԳ և ԱԱՆ հատուկ մարտական գործողությունների վարչության կանոնադրությունը հաստատելու մասին