Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից

 
Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից թեմայով ցուցափեղկերը 
 
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» թեմայով ցուցափեղկերը


 

ՀՀ Զինանշանը
          Հայաստանի Հանրապետության դրոշը

 
1991 թ. սեպտեմբերի 21-ի պատմական հանրաքվեի արդյունքում հայոց պետականության վերականգնումը հռչակելուց հետո օրակարգային էր դարձել ինչպես անվտանգության մարմինների, այնպես էլ ողջ իրավապահպան համակարգի վերակազմավորման հարցը:
 
 
 
ՀՀ ԱԱԾ վարչական շենքը      ՀՀ ԱԱԾ վարչական շենքը
 
ՀԽՍՀ ՊԱԿ - ՀՀ ԱԱՊՎ - ՀՀ ԱԱՆ - ՀՀ ՆԳ և ԱԱՆ - ՀՀ ԱԱՆ - ՀՀ ԱԱԾ վարչական շենքը

 
Այն հատկապես սուր էր դրված, հաշվի առնելով Արցախի հարցով Ադրբեջանի հետ գոյություն ունեցող բացահայտ և օրեցօր ահագնացող հակամարտությունը, ինչպես նաև Թուրքիայի կարծր, երբեմն քողարկված թշնամական քաղաքականությունը:
 
Այդ պայմաններում Հայաստանի նորանկախ հանրապետության անվտանգության մարմինները, իրականացնելով իրենց վրա դրված պարտականությունները երկրի ներքին անվտանգության ապահովման ուղղությամբ, ակտիվորեն աշխատում էին նաև արտաքին տնտեսական և ռազմաքաղաքական բնույթի սպառնալիքների չեզոքացման վրա: Համարժեք միջոցներ էին ձեռնարկվում նաև Արցախի հայ բնակչության և Հայաստանի Հանրապետության՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջանների բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը պահանջվող մասնակցություն ունենալու ուղղությամբ:
 
Եվ, չնայած պատերազմի և շրջափակման հետևանքով հանրապետությունում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակին, որպես դրա արդյունք՝ գրեթե ողջ պետական ապարատի, այդ թվում՝ անվտանգության մարմինների թերֆինանսավորմանը, նյութատեխնիկական մատակարարման գրեթե բացակայությանն ու օպերատիվ-ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ այլ միջոցների անբավարարությանը, շարունակվում էր աշխատանքը ազգային անվտանգության մարմինների նոր՝ առավել արդյունավետ համակարգի ձևավորման ուղղությամբ:


 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ


1991 (սեպտեմբեր-դեկտեմբեր)ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՊԱԿ)

1991-1995ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ԱԱՊՎ)

1995-1996ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԱԱՆ)

1996-1999ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ և ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՆԳ և ԱԱՆ)

1999-2002ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ԱԱՆ)

2002-...ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ԱԱԾ)


 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ԵՎ ԴՐԱՆՑ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ

 
ՀՀ կառավարության՝ 27.11.2000 թ. թիվ 778 որոշմամբ ամրագրված պահանջներին համապատասխան՝ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ունեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության թվով 206 գործող և զորացրված աշխատակիցներ:
 
Նրանցից պարգևատրվել են՝
      երեքը՝ «Մարտական խաչ 1-ին աստիճանի» շքանշանով.
      մեկը՝ «Մարտական խաչ 2-րդ աստիճանի» շքանշանով.
      քսաներկուսը՝ «Մարտական ծառայության» մեդալով.
      երեքը՝ «Արիության» մեդալով.
      տասը՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալով.
      ութը՝ «Դրաստամատ Կանայան» մեդալով.
      հինգը՝ «Գարեգին Նժդեհ» մեդալով.
      հինգը՝ «Մարշալ Բաղրամյան» մեդալով.
      մեկը՝ «Վազգեն Սարգսյան» մեդալով:
 
Արցախի և ՀՀ սահմանամերձ շրջանների պաշտպանության մասնակից – ԱԱԾ աշխատակիցներից շատերը պարգևատրվել են նաև բազմաթիվ այլ պարգևներով և կրծքանշաններով:

 
 
Քաղվածք «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքից
 
Քաղվածք «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքից (04.12.1991 թ.)

 
 
 ՀՀ Նախագահի հրամանագիրը` ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության մասին
 
ՀՀ Նախագահի հրամանագիրը` ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության մասին (19.12.1991 թ.)
 
 


 ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ


1991-1992

     ԱՌԱՋԻՆ
    ԲԱԺԻՆ

     Գնդապետ Վ. Գ. ԱԶԱՐՅԱՆ

1992-1993

    ԱՌԱՋԻՆ
    ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     Մայոր Մ. Խ. ՂՈՒԿԱՍՅԱՆ

1993-2003    ԱՌԱՋԻՆ
    ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Գնդապետ Բ. Բ. ԱԶՈՅԱՆ (1993-1994)

     Գնդապետ Գ. Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ (1994-1998)

     Գնդապետ,
     գեներալ-մայոր Ա. Վ. ԴԱՐԲԻՆՅԱՆ  (1998-...)

2003-...    ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ
    ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Գեներալ-մայոր Ա. Վ. ԴԱՐԲԻՆՅԱՆ
  
 
 
 ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ


1991-1993

     ԵՐԿՐՈՐԴ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


     Գնդապետ Գ. Ք. ԱՎԵՏԻՔՅԱՆ

1993-2003     ԵՐԿՐՈՐԴ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Գնդապետ Ս. Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ (1993-1994)

     Գնդապետ,
     գեներալ-մայոր
Գ. Գ. ՀԱԿՈԲՅԱՆ (1994-1997)

     Գնդապետ Ա. Ս. ՍԱՀԱԿՅԱՆ  (1997-1999)

      Գեներալ-մայոր Ս. Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ (1999-...)

2003-...     ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Գեներալ-մայոր Ս. Ս. ՄԵԼՔՈՆՅԱՆ
 
 

 ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԻ
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ


1993-1995

     ՀՀ ՊՆ ՌԱԶՄԱԿԱՆ
     ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


     Գնդապետ Գ. Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

1995-1996

     ՀՀ ԱԱՊՎ ՌԱԶՄԱԿԱՆ
     ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ
     ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     Գնդապետ Ռ. Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

1996-2003     ԵՐՐՈՐԴ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
     Գնդապետ Ռ. Ա. ՍԻՄՈՆՅԱՆ (1996-1998)

     Գնդապետ Ռ. Վ. ԶԱՐԳԱՐՅԱՆ (1998-...)

2003-...

     ՌԱԶՄԱԿԱՆ
     ՀԱԿԱՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ
     ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

     Գեներալ-մայոր Ռ. Վ. ԶԱՐԳԱՐՅԱՆ

 

 
 ՀՀ կառավարության որոշումը ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու մասին
  ՀՀ կառավարության որոշումը ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու մասին (21.02.2002 թ.)
 
 
Նախկին ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների վերակազմավորման և դրանց հիման վրա Հայաստանի երրորդ հանրապետության անվտանգության մարմինների նոր համակարգի ձևավորման գործընթացը զերծ չէր նաև որոշակի օբյեկտիվ բարդություններից: Սակայն, դրանց հաղթահարումը երբեմն պահանջում էր առավել իմաստուն լուծումներ, ինչը միշտ չէ, որ հաջողվում էր: Այսպես, 1994 թ. սկզբներին հանրապետության անվտանգության մարմինների ակտիվ վերակազմավորման շրջանում ստեղծվեց մի իրավիճակ, երբ շուրջ երկու ամիս դրանք կանգնած էին գրեթե անգործության մատնվելու վտանգի առաջ:
 
Հետագայում, սակայն, շարունակելով առավել կենսունակ և ժամանակի մարտահրավերներին համարժեք հակազդելուն պատրաստ համակարգի ձևավորման ուղղությամբ աշխատանքները, հաջողվեց վերականգնել վստահությունը սեփական ուժերի նկատմամբ և լուրջ հաջողությունների հասնել հատկապես երկրի ներքին անվտանգության ապահովման հարցում՝ այդ ընթացքում բացահայտելով և վնասազերծելով հետախուզական և ահաբեկչական բնույթի լայնամասշտաբ գործունեություն ծավալելու փորձ կատարող առանձին խմբավորումներ:
 
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների նորագույն պատմությունը կապված է օտարերկրյա որոշ պետությունների, կազմակերպությունների ու առանձին անձանց հետախուզական և այլ քայքայիչ գործունեությունն ի հայտ բերելու, կանխարգելելու և խափանելու ուղղությամբ գրանցված փայլուն հաջողությունների, և առաջին հերթին թշնամաբար տրամադրված հատուկ ծառայությունների գործակալների բացահայտման հետ:
 
Ողջ հայ հասարակության և պետության համար լուրջ փորձություն հանդիսացան 1999 թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ խորհրդարանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները՝ կապված Ն. Հունանյանի ահաբեկչական խմբի կողմից իշխանությունը յուրացնելու փորձի հետ:
 
ՀՀ ազգային անվտանգության մարմինները շարունակում են օրնիբուն աշխատել անձի, հասարակության և պետության անվտանգության դեմ ուղղված ոտնձգությունների կանխման ուղղությամբ՝ այդ նպատակով ձգտելով ստեղծել առավելագույն ամուր երաշխիքների համակարգ:
 
«Հետախուզության և հակահետախուզության ժամանակակից պատմությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի երեք ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝
  • Քաղվածք` ՀՀ ԱԱՊՎ 1991 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին գործող կառուցվածքից
  • Քաղվածք` ՀՀ ԱԱՊՎ 1992 թ. կառուցվածքից
  • Քաղվածք` ՀՀ կառավարության` 17.04.2003 թ. թիվ 433 որոշումից ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ կանոնադրությունը հաստատելու մասին` հետախուզական աշխատանքի մասով.
  • Լուսանկար՝ ՀՀ ՊԱԿ` Հ. Հարությունյանի և Ա. Դարբինյանի հրամանատարությամբ միացյալ ջոկատը` ՀՀ Նոյեմբերյանի շրջանի սահմանամերձ տարածքում (1991 թ. մայիս)
  • Լուսանկար՝ ՀՀ ՊԱԿ աշխատակիցներից կազմված մարտական ջոկատը` Արցախի Կարաչինար գյուղում (1991 թ. սեպտեմբեր-նոյեմբեր)
  • Քաղվածք «ՀՀ կառավարության կազմի և կառուցվածքի մասին» ՀՀ օրենքից, որում առաջին անգամ նշվեց ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության մասին (04.12.1991 թ.)
  • ՀՀ Նախագահի հրամանագիրը` ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության մասին (19.12.1991 թ.)
  • Ադրբեջանի ՊՆ` ղարաբաղյան ռազմաճակատի շտաբի պետի գրությունը թիվ 160 զորամասի հրամանատարին 522 հոգուց կազմված «աֆղանացիներին» ընդունելու վերաբերյալ(26.08.1993 թ.)
  • Ղարաբաղյան ռազմաճակատում աֆղանացի վարձկանների մասնակցությունը հաստատող իրեղեն ապացույցներից
  • Քաղվածք` ԱՀ նախագահ Հ. Ալիևի և ղարաբաղյան ճակատի հրամանատարներից մեկի հետ` 22.04.1994 թ. ռադիոզրույցից
  • Քաղվածք` ՀՀ կառավարության որոշումից ՀՀ ազգային անվտանգության պետական վարչության մասին (14.03.1994 թ.)
  • Քաղվածք ՀՀ պաշտպանության նախարարի հրամանից` ռազմական հակահետախուզության վարչության կազմավորման մասին (17.08.1993 թ.)
  • Քաղվածք ՀՀ կառավարության որոշումից` ՀՀ ՊՆ ռազմական հակահետախուզության վարչություն ՀՀ ԱԱՊՎ ենթակայությանը հանձնելու մասին (06.07.1995 թ.)
  • Քաղվածք ՀՀ ՆԳ և ԱԱ նախարարի հրամանից` ՀՀ ՆԳ և ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության կանոնադրությունը հաստատելու մասին (15.12.1997 թ.)
  • ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության ստորաբաժանումներում 1994-1995 թ.թ. պատրաստված` ռազմական օբյեկտների հակահետախուզական ապահովման քարտեզների նմուշներ.
  • ՀՀ տարածք ներթափանցած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի մոտից հայտնաբերված ինքնաշեն ազդարարային ատրճանակ, որը նախատեսված էր վնասարար գործողության ավարտը ազդարարելու համար (1994 թ. հուլիս)
  • ՀՀ տարածք ներթափանցած Ադրբեջանի ԶՈՒ սպայի մոտից հայտնաբերված ձայներիզներ` ռադիոկլանման միջոցով կատարված ձայնագրառումներով (1994 թ. հուլիս)
  • ՀՀ ազգային անվտանգության մարմինների օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով հայտնաբերված և առգրավված կեղծ անձնգգրերի և այլ փաստաթղթերի նմուշներ
  • ՀՀ ԱԱԾ մարմինների հակահետախուզական և օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքներով հայտնաբերված կեղծ անձնագրերի, պլաստիկ քարտի, կեղծ կնիքների և կլիշեի նմուշներ
  • Քաղվածք` ՀՀ ԱԱՊՎ պետի գրությունից` ՀՀ ԱԱՊՎ 2-րդ ԳՎ 2-րդ բաժնի պետին` «Էրեբունի» հյուրանոցում պայթուցիկ սարքի հայտնաբերման և ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ (01.06.1993 թ.)
  • Ն. Ի. Շիլինայի գեղանկարչական սուբյեկտիվ դիմանկարը (ռոբոտը), որն օգտագործվել է որոնողական աշխատանքներում
  • Է. Ա. Ֆիլկովի գեղանկարչական սուբյեկտիվ դիմանկարը (ռոբոտը), որն օգտագործվել է որոնողական աշխատանքներում
  • Հատված ««Դրօ» կառոյցի» զեկույցներից` տպագրված «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում` 17.01.1995 թ
  • Նյութեր՝ Թուրքիայի օգտին լրտեսության համար դատապարտված Մ. Բոջոլյանի վերաբերյալ քրեական գործից
  • Նյութեր՝ Ադրբեջանի օգտին լրտեսության և այլ հանցանքների համար դատապարտված Ա. Մազիևի վերաբերյալ քրեական գործից
  • Թիվ 58200602 քրեական գործի շրջանակներում` Յա. Խուցիշվիլիի, Ա. Չոբանյանի և Զ. Վարդոսանիձեի մոտից առգրավված գիրքը` թաքստոցով
  • Նյութեր՝ առանձնապես խոշոր չափերով մաքսանենգության վերաբերյալ քրեական գործից
  • Նյութեր՝ «Ցեզիիում-137» նյութի ապօրինի վաճառքի փորձի վերաբերյալ քրեական գործից
  • Նյութեր՝ գերհարստացված ուրանի ապօրինի վաճառքի փորձի վերաբերյալ քրեական գործից
  • ՀՀ կառավարության որոշումը ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը նշելու մասին (21.02.2002 թ.)