1988-1991 թ. թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից


1988-1991 թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից թեմայով ցուցափեղկը

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«1988-1991թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից» թեմայով ցուցափեղկը


1988-1991 թ.թ. ժամանակահատվածը առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների պատմության մեջ: 1988 թ. փետրվարին սկիզբ առած Արցախյան շարժման և հայ ժողովրդի արդարացի պահանջների նկատմամբ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների խուսանավող դիրքորոշումը, որպես դրա հետևանք՝ Ադրբեջանական ԽՍՀ իշխանությունների բացահայտ թշնամական վերաբերմունքը, նպաստեցին Ադրբեջանի հետ ԼՂԻՄ և Հայկական ԽՍՀ հարաբերությունների կտրուկ սրմանը, Թուրքիայի հետ հարաբերություններում պայթյունավտանգ զարգացումների հնարավորության առաջացմանը:



1988 թ. փետրվարյան ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկը

1988 թ. փետրվարյան ամենաբազմամարդ հանրահավաքներից մեկը (կոլլաժ)



 Խորհրդային զորքերը Երեվանում

Խորհրդային զորքերը` Ազատության հրապարակում և շրջակայքում (1988 թ. աշուն)



 Անկախության հռչակագիր

Քաղվածք՝ Հայաստանի Գերագույն խորհրդի` 23.08.1990 թ. «Հայաստանի անկախության մասին» հռչակագրից




 Հայաստանի ՊԱԿ-ի կոլեկտիվի դիմումը Գերագույն խորհրդին

Հայաստանի ՊԱԿ-ի կոլեկտիվի դիմումը Գերագույն խորհրդին`
անկախության մասին հռչակագրին սատարելու վերաբերյալ (21.09.1990 թ.)




 Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից

Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. փետրվար, թիվ 2)




ԵրկրաշարժԱյս իրողությունը ՀԽՍՀ պետանվտանգության մարմիններից պահանջում էր մշտական զգոնություն և իրադարձությունների սրընթաց զարգացման պայմաններում հնարավոր ադրանքների կանխում:

Իսկ 1988 թ. դեկտեմբերի 7-ի երկրաշարժը ստեղծեց ծանրագույն, արտակարգ մի իրավիճակ, որին համարժեք դիմակայելու համար պետանվտանգության մարմինների ողջ անձնակազմից պահանջվում էր ուժերի բացառիկ լարում և մաքսիմալ օպերատիվություն:

ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների աշխատակիցները այդ օրերին զբաղված էին ոչ միայն փրկարարական աշխատանքներով և բնակչությանը նյութական օգնություն տրամադրելով, այլև հանդիսանում էին այն համախմբող կենտրոնը, որի շուրջ առավել ծանր օրերին միավորվում էին աշխատունակ մարդիկ, և որին օգնության խնդրանքով դիմում էին տուժվածները:

 





«1988-1991 թ.թ. ժամանակաշրջանում ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների գործունեությունից» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի ցուցափեղկում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝

  • ԼՂԻՄ մարզխորհրդի որոշումը Ադրբեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդներին միջնորդությամբ դիմելու մասին (20.02.1988 թ.)
  • Սումգայիթյան ոճրագործության զոհերի ոչ լրիվ ցուցակը` 07.09.1989 թ. դրությամբ
  • Լուսանկար՝ խորհրդային զորքերը` Ազատության հրապարակում և շրջակայքում (1988 թ. աշուն)
  • Հայաստանի Գերագույն խորհրդի` 23.08.1990 թ. «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը
  • Հայաստանի ՊԱԿ-ի կոլեկտիվի դիմումը Գերագույն խորհրդին` անկախության մասին հռչակագրին սատարելու վերաբերյալ (21.09.1990 թ.)
  • Լուսանկարներ` 07.12.1988 թ. երկրաշարժի հետևանքներից և փրկարարական աշխատանքների ընթացքից
  • Լուսանկար՝ 07.12.1988 թ. երկրաշարժի հետևանքները Նալբանդ գյուղի մոտակայքում
  • Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. հունվար, թիվ 1)
  • Քաղվածք` ԽՍՀՄ ՊԱԿ տեղեկագրից (1989 թ. փետրվար, թիվ 2)
  • Լուսանկար՝ Ադրբեջանի կողմից հետերկրաշարժյան շրջափակման հետևանքով Գյումրիի երկաթգծի կայարանում ստեղծված իրավիճակը
  • Տեղեկանք՝ 21.11.1989 թ. կանխված մաքսանենգության վերաբերյալ քրեական գործով և ստացված իրեղեն ապացույցների լուսանկարները