1921-1988 թ. թ. Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումը և գործունեությունը
Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝ «1921-1988 թ.թ.
Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումը և գործունեությունը» թեմայով ցուցափեղկերը
Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինները ստեղծվեցին ՀՍԽՀ Հեղկոմի՝ 1920 թ. դեկտեմբերի 6-ի դեկրետով՝ «... հանրապետութեան սահմաններում հակայեղափոխութեան, շահադէտութեան (սպեկուլիացիայի) և ի պաշտօնէ յանցագործութեան դէմ մաքառելու համար »:
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1920-1926 ԱՐՏԱԿԱՐԳ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ (ԱՀ)
1926-1934 ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ (ՊՔՎ)
1934-1941 ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ (ՆԳԺԿ)
1941-1946 ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏ (ՊԱԺԿ)
1946-1953 ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՊԱՆ)
1953-1954 ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ (ՆԳՆ)
1954-1991 ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ (ՊԱԿ)
ՀՍԽՀ Հեղկոմի` 06.12.1920 թ. դեկրետը Արտակարգ հանձնաժողով հիմնելու մասին
ԱՅՎԱԶՅԱՆ Նիկոլայ Եմելյանի
Հայաստանի Արտակարգ հանձնաժողովի առաջին նախագահը (1920 թ. դեկտեմբեր - 1921 թ. հունվար)
Խորհրդային կարգերի հաստատումից ի վեր անվտանգության մարմինները, իրականացնելով իրենց բուն գործառույթները, հաճախ ստիպված էին զբաղվել երկրի ղեկավարության անհեռատես, երբեմն քաղաքականապես սնանկ գաղափարների իրագործմանն ուղղված անպատվաբեր աշխատանքներով:
Խորհրդային պետանվտանգության մարմինները, դրանց կազմում նաև Խորհրդային Հայաստանի համապատասխան ստորաբաժանումները՝ ԽՍՀՄ ղեկավարության կողմից պարբերաբար պատժիչ քաղաքականության գործիքի էին վերածվում:
Պետական անվտանգության մարմինների, մասնավորապես, հակահետախուզական ստորաբաժանումների ընդգրկումը հասարակական հարաբերությունների բռնի վերափոխումների, զանգվածային հալածանքների գործընթացներում՝ Խորհրդային միության իրավահաջորդը հանդիսացող ժամանակակից Ռուսաստանի Դաշնությունում բնորոշվում է որպես «հակահետախուզության ողբերգություն»:
Ինչպես ցույց տվեց պատմության հետագա ընթացքը, նման քայլերը մարդասիրական և ժողովրդավարական տեսանկյունից հիմնավորված չէին: Եվ չնայած այդ հանգամանքին՝ Հայաստանի պետական անվտանգության մարմինների հետախուզական, հակահետախուզական, հանցագործությունների առավել ծանր տեսակների դեմ պայքարի, օպերատիվ-ծառայողական գործունեության մյուս ուղղություններում ընդգրկված բազմաթիվ նվիրյալներ՝ իրենց գործի հմուտ մասնագետներ, ազնիվ մարդիկ ու հայրենասերներ, արժանացել են հայ ժողովրդի և հասարակության բարձր գնահատականին ու անկեղծ հարգանքին: Ի դեպ, նրանցից ոմանք ևս անարդարացիորեն հետապնդումների են ենթարկվել:
ՀՍԽՀ ԱՀ-ՊՔՎ շենքը
Արտակարգ հանձնաժողովի` 06.04.1921 թ. թիվ 1 հրամանը
Քաղվածք` ՀՍԽՀ Կենգործկոմի 08.09.1926 թ. որոշումից ՊՔՎ-ին արտադատական իրավունք տալու մասին
ՀԽՍՀ ՆԳԺԿ-ՊԱԿ նախկին շենքը
Քաղվածք` ՀԽՍՀ ՆԳԺԿ տեղեկատվությունից` 01.01.1937 - 06.06.1937 թ.թ. իրականացրած կալանավորումների մասին
«1921-1988 թ. թ. Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների ստեղծումը և գործունեությունը» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի երեք ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝
- ՀՍԽՀ Հեղկոմի` 06.12.1920 թ. դեկրետը Արտակարգ հանձնաժողով հիմնելու մասին
- Արտակարգ հանձնաժողովի` 06.04.1921 թ. թիվ 1 հրամանը
- Արտակարգ հանձնաժողովի` 06.04.1921 թ. թիվ 2 հրամանը
- Քաղվածք` ՀՍԽՀ ԱՀ նախագահ Շ. Ամիրխանյանի նամակից Կոմկուսի ԿԿ (1921 թ.)
- ՀՍԽՀ ԱՀ հաստիքացուցակը (մինչև 1926 թ.)
- Քաղվածք` ՀՍԽՀ Կենտգործկոմի 08.09.1926 թ. որոշումից` Արտակարգ հանձնաժողովը Պետքաղվարչության վերածելու մասին
- Քաղվածք` ՀՍԽՀ Կենտգործկոմի 08.09.1926 թ. որոշումից` Պետքաղվարչության կանոնադրությունը հաստատելու
- Գործակալական հաղորդագրություն (1927 թ.)
- Գործակալական հաղորդագրություն (1927 թ.)
- Անդրկովկասյան ԱՀ նախագահ Լ. Բերիայի գրությունը` Անդրկովկասյան հանրապետությունների ԱՀ նախագահներին (06.05.1926 թ.)
- Անդրկովկասյան ՊՔՎ նախագահ Լ. Բերիայի գրությունը` Անդրկովկասյան հանրապետությունների ՊՔՎ նախագահներին (1926 թ. նոյեմբեր)
- Քաղվածք` ՀՍԽՀ Կենտգործկոմի 08.09.1926 թ. որոշումից ՊՔՎ-ին արտադատական իրավունք տալու մասին
- ՀՍԽՀ ԱՀ նախագահ Մ. Հովսեփյանի գրությունը Ժողկոմխորհի նախագահին` Թուրքիայի հետ հարաբերությունների մասին (14.01.1925 թ.)
- Քաղվածք` ՀՍԽՀ ԱՀ 1922 թ. թիվ 2 տեղեկագրից` հանրապետությունում ընդհանուր քաղաքական-տնտեսական դրության մասին
- Հետախուզական ամփոփագիր` հարակից պետությունների ուղղությամբ աշխատանքների արդյունքներով (14.08.1921 թ.)
- Հետախուզական ամփոփագիր` Թուրքիայի ուղղությամբ աշխատանքների արդյունքներով (15.08.1921 թ.)
- Քաղվածք` Անդրկովկասյան Կենտգործկոմի նախագահության` 14.09.1925 թ. որոշումից
- Քաղվածք` Անդրկովկասյան Կենտգործկոմի նախագահության` 14.09.1925 թ. որոշումից` ԱՀ վարչական պատասխանատվության ենթարկելու իրավունքների մասին
- Անդրկովկասյան ՊՔՎ նախագահի գրությունը Հայաստանի Կոմկուսի ԿԿ` Ավետիք Իսահակյանի` արտասահման մեկնելու հարցի վերաբերյալ (02.01.1930 թ.)
- Քաղվածք` ՀԽՍՀ ՆԳԺԿ տեղեկատվությունից` 01.01.1937 - 06.06.1937 թ.թ. իրականացրած կալանավորումների մասին
- Քաղվածք` ՀԽՍՀ ՆԳԺԿ տեղեկատվությունից` 01.01.1936 - 01.01.1937 թ.թ. իրականացրած կալանավորումների մասին
- ՀԽՍՀ ՆԽ` 19.02.1982 թ. կարգադրությունը` ՀԽՍՀ ՊԱԿ կողմից առգրավված պատմամշակութային արժեքները թանգարաններին հանձնելու մասին
- Քաղվածք` ՀԽՍՀ ՊԱԿ կողմից առգրավված և թանգարաններին հանձնված պատմամշակութային արժեքների ցանկից
- Քաղվածք` ՀԽՍՀ ՊԱԺԿ 01.05.1945 - 01.03.1946 թ.թ. քննչական աշխատանքի արդյունքների մասին տեղեկանքից
- Քաղվածք` ՀԽՍՀՊԱ ժողկոմիսար Ն. Քրիմյանի` ՊԱԺԿ մարմինների պետերին ուղղված շրջաբերականից` թուրքական հետախուզական-քայքայիչ գործունեության դեմ պայքարն ուժեղացնելու վերաբերյալ
- ՀԽՍՀ ՊԱԿ կողմից առգրավված և 1982 թ. թանգարաններին հանձնված պատմամշակութային արժեքները
- ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների օպերատիվ-քննչական գործունեության արդյունքներով հայտնաբերված և առգրավված հրազենի նմուշներ
- ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների օպերատիվ-քննչական գործունեության արդյունքներով հայտնաբերված գաղտնարան` ծածկագրման միջոցներով
- ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների օպերատիվ-քննչական գործունեության արդյունքներով հայտնաբերված ծածկագրման միջոցներ
- ՀԽՍՀ պետանվտանգության մարմինների` մաքսանենգության դեմ պայքարի արդյունքներով հայտնաբերված և առգրավված իրեղեն ապացույցներ
- Խորհրդային Հայաստանի անվտանգության մարմինների կազմավորման տարելիցների կապակցությամբ ստացված շնորհավորանքներից և նվերներից
- ՀԽՍՀ ՊՔՎ աշխատակցի վկայականը (տրված 01.01.1932 թ.): Վկայականի տերը ՊՔՎ շրջանային բաժանմունքի պետ Ս. Մ. Տեր-Մովսեսյանն էր, որը զոհվել է 1942 թ. մարտական գործողությունների ժամանակ՝ Մինվոդիի շրջանում (պատճեն)
![]()










