1918-1920 թ. թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները


Հայաստանի Առաջին Հանրապետության անվտան•գության մարմինները թեմայով ցուցափեղկերը

Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի՝
«1918-1920 թ.թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանգության մարմինները» թեմայով ցուցափեղկերը



Հայաստանի Առաջին Հանրապետության զինանշանը Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշը


Հայաստանի Առաջին Հանրապետության հետախուզության և հակահետախուզության կազմավորումը և կայացումը ընթանում էր ծանրագույն ռազմաքաղաքական և տնտեսական իրավիճակում:

Հանրապետության կառավարությունը իր շատ համեստ բյուջեից որոշակի գումարներ էր հատկացնում երկրի անվտանգության ապահովման գործի կազմակերպման համար՝ գիտակցելով, որ մշտապես ռազմական ագրեսիայի սպառնալիքի տակ գտնվող Հանրապետությանը կենսականորեն անհրաժեշտ են թշնամուն թշնամու ուժի և հնարավորությունների մասին ստույգ տվյալներ, ինչպես նաև նրա զավթողական քաղաքականությանը հակազդելու արդյունավետ միջոցներ:


Հրաման Հովհան Խան-Կոտուրսկուն (Ա. Հովհաննիսյանին) նշանակման մասին

Հրաման՝ հետախուզության և հակահետախուզության բաժանմունքի առաջին ղեկավար պոռուչիկ Հովհան Խան-Կոտուրսկուն (Ա. Հովհաննիսյանին)
ՀՀ ռազմական նախարարություն գլխավոր շտաբում ծառայության նշանակելու մասին (07.08.1918 թ.)


Դեռ 1918 թ. օգոստոսի 13-ին Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը լսում է ռազմական նախարարությանը միջոցներ հատկացնելու հարցը՝ ծածկելու համար ավիացիայի, հետախուզության և ռադիոհեռագրի վրա ծախսված գումարները: Նախարարների խորհուրդը, քննարկելով հարցը, որոշում է կայացնում հավանություն տալ ձեռնարկված քայլերին, ինչպես նաև կառավարության վարկի հաշվին բաց թողնել 6 միլիոն ռուբլի, այդ թվում՝ հետախուզության և հակահետախուզության համար 20-ական հազար: Հետագայում բանակի Գլխավոր շտաբի հետախուզության և հակահետախուզության բաժանմունքին հատկացվող գումարներն անընդհատ ավելանում էին` 1920 թ. հասնելով 657 հազար ռուբլու միայն մայիս ամսվա ծախսերի համար:


Քաղվածք ՀՀ կառավարության 1918 թ. օգոստոսի 13-ի որոշումից

Քաղվածք՝ ՀՀ կառավարության 1918 թ. օգոստոսի 13-ի որոշումից՝
հետախուզությանն ու հակահետախուզությանը գումարներ հատկացնելու մասին



Քաղվածք ՀՀ կառավարության՝ 1920 թ. մայիսի 8-ի նիստի որոշումից

Քաղվածք՝ ՀՀ կառավարության՝ 1920 թ. մայիսի 8-ի նիստի որոշումից՝
ԳՇ հետախուզական և հակահետախուզական բաժանմունքին՝ մայիս ամսվա ծախսերի համար 657 հազ. ռուբլի հատկացնելու մասին


Ինչպես շատ դիպուկ նկատել է Առաջին Հանրապետության վաստակաշատ և փորձառու հետախույզներից մեկը՝ Տիգրան Դեվոյանցը.

«Հետախուզությունը պետության աչքն ու ականջն է: Հետախուզական բաժանմունքը խաղաղ ժամանակ կը պատրաստւի պատերազմի համար և անդադար կուսումնասիրէ թշնամիի ուժերու դասաւորութիւնը, զօրաշարժի յատակագիծը, զօրքերու տեսակներն ու որակը, ամրութիւնները, հաղորդակցութեանց միջոցները, կապը, մթերքներն ու ռազմամթերքի պահեստները, բերքը, ժողովրդի տնտեսական և առողջապահական վիճակը, անոր տրամադրութիւնը, ազգութիւններու փոխյարաբերութիւնը և անոնց վերաբերմունքը դէպի պետութիւն, պահեստի զօրամասերը, հրամանատարներու բնաւորութիւնը, գետերու խորութիւնը տարւայ չորս եղանակներուն, անցնելիք տեղերը, նոր շինւող ճանապարհները, օդակայանները և այլն, և այլն: Հետախուզական բաժանմունքին կվերաբերի նաև՝ աշխատիլ փչացնել թշնամիի հաղորդակցութեանց միջոցները, պայթեցնել ռազմամթերքի պահեստները, այրել պաշարները և կապւիլ անոնց հեռախօսի և հեռագրի թելերու հետ, բանալ ծածկագիր հեռագիրները»:



Քաղվածք ռազմական նախարարության գլխավոր շտաբի հաստիքացուցակից

Քաղվածք՝ ռազմական նախարարության գլխավոր շտաբի հաստիքացուցակից (1919-1920 թ. թ.)



Քաղվածք՝ ռազմական նախարարության գլխավոր շտաբի գործառույթներից

Քաղվածք՝ ռազմական նախարարության գլխավոր շտաբի գործառույթներից (1919-1920 թ. թ.)



Գրություն Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին՝ Ա. Մարոկուտտիին՝ Խալիլ-Բեյի բանակ անցնելու հարցում աջակցելու վերաբերյալ

Թիֆլիսում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղեկալի գրություն Երևանում Ադրբեջանի
դիվանագիտական ներկայացուցչին՝ Ա. Մարոկուտտիին՝ Խալիլ-Բեյի բանակ անցնելու հարցում աջակցելու վերաբերյալ: (05.12.1919 թ.)



Քաղվածք՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող՝ Անտոն Մարոկուտտիի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ

Քաղվածք՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող՝ ավստրիական բանակի նախկին սպա, Վրաստանի քաղաքացի
Անտոն Մարոկուտտիի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ ՀՀ զինվորական դատարանի տեղեկանքից (1919 թ., դեկտեմբեր)



ՀՀ ռազմական նախարար գեներալ-մայոր Ք. Արարատյանի գրությունը՝ արտգործնախարարին

ՀՀ ռազմական նախարար գեներալ-մայոր Ք. Արարատյանի գրությունը՝ արտգործնախարարին (1919 թ. մայիս)



Քաղվածք՝ ՀՀ Ռազմական նախարարության ԳՇ հետախուզական բաժանմունքի զեկուցագրից

Քաղվածք՝ ՀՀ Ռազմական նախարարության ԳՇ հետախուզական բաժանմունքի զեկուցագրից (02.05.1919 թ.)


«1918-1920 թ. թ. Հայաստանի Առաջին Հանրապետության անվտանության մարմինները» վերտառությամբ թեմատիկային նվիրված՝ Հայաստանի անվտանգության մարմինների պատմության թանգարանի երկու ցուցափեղկերում տեղադրված են հետևյալ ցուցանմուշները՝

  • Քաղվածք՝ ՀՀ կառավարության՝ 1920 թ. մայիսի 8-ի նիստի որոշման արտասահմանում հետախուզության և հակահետախուզության գործառույթները ՀՀ դեսպաններին հանձնարարելու մասին
  • ԳՇ հետախուզական բաժանմունքի գրությունը՝ Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին (29.07.1919 թ.)
  • Ռազմական նախարարության ԳՇ հաստիքացուցակը և գործառույթները (1919-1920 թ. թ.)
  • Քաղվածք՝ ՀՀ կառավարության 1918 թ. օգոստոսի 13-ի որոշումից՝ հետախուզությանն ու հակահետախուզությանը գումարներ հատկացնելու մասին
  • Հրաման՝ պոռուչիկ Խան-Կոտուրսկուն (Հովհաննիսյանին) ՀՀ ռազմական նախարարության գլխավոր շտաբում ծառայության նշանակելու մասին (07.08.1918 թ.)
  • Ռազմական նախարարության գլխավոր շտաբի պետի գրությունը՝ ֆինանսների նախարարին՝ ԳՇ հետախուզական բաժանմունքին դրամական միջոցներ հատկացնելու խնդրանքով (08.07.1919 թ.)
  • ՀՀ կառավարության հրամանները՝ ռազմական նախարարությունում նշանակումներ կատարելու մասին (10.07.1919 թ.)
  • Հրահանգ՝ ՀՀ դեսպանատներում ռազմական կցորդի (գործակալի) գործունեության մասին (1919-1920 թ. թ.)
  • Վրաստանում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությանն առընթեր ռազմական կցորդի (գործակալի) ապարատի հաստիքացուցակը (1919-1920 թ. թ.)
  • ՀՀ ռազմական նախարար գեներալ-մայոր Ք. Արարատյանի գրությունը՝ արտգործնախարարին (1919 թ. մայիս)
  • ՀՀ ԳՇ հետախուզական բաժանմունքի գրությունը՝ ֆինանսների նախարարին (13.09.1919 թ.)
  • Քաղվածք՝ ՀՀ կառավարության՝ 1920 թ. մայիսի 8-ի նիստի որոշման ԳՇ հետախուզական և հակահետախուզական բաժանմունքին՝ մայիս ամսվա ծախսերի համար 657 հազ. ռուբլի հատկացնելու մասին
  • ԳՇ հետախուզական բաժանմունքի գրությունը՝ Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչին (29.06.1919 թ.)
  • Ռազմական նախարարության ԳՇ հետախուզական բաժանմունքի ամփոփագիրը (22.01.1920 թ.)
  • Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչի նամակը՝ ՀՀ արտգործնախարարին՝ ռազմական կցորդի հարցի վերաբերյալ (1919 թ. մարտ)
  • ՀՀ արտգործնախարարության տեղեկատու բաժնի գրությունը՝ Բաթումիի ընդհանուր հյուպատոսին (22.07.1919 թ.)
  • Հեռագիր՝ Թիֆլիսում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչության ռազմական կցորդին (22.05.1920 թ.)
  • ՀՀ Ռազմական նախարարության ԳՇ հետախուզական բաժանմունքի զեկուցագիրը (28.06.1919 թ.)
  • Քաղվածք՝ ՀՀ Ռազմական նախարարության ԳՇ հետախուզական բաժանմունքի զեկուցագրից (02.05.1919 թ.)
  • Քաղվածք՝ Ադրբեջանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող՝ ավստրիական բանակի նախկին սպա, Վրաստանի քաղաքացի Անտոն Մարոկուտտիի նկատմամբ հարուցված քրեական գործի վերաբերյալ՝ ՀՀ զինվորական դատարանի տեղեկանքից (1919 թ. դեկտեմբեր)
  • ՀՀ արտաքին գործերի նախարարի գրությունը Նախարարների խորհրդին՝ Ա. Մարոկուտտիին ներում շնորհելու և Հայաստանից աքսորելու նպատակահարմարության մասին (27.11.1920 թ.)
  • Թիֆլիսում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչի տեղեկալի գրություն Երևանում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչին՝ Ա. Մարոկուտտիին՝ Խալիլ-Բեյի բանակ անցնելու հարցում աջակցելու վերաբերյալ: (05.12.1919 թ.)