11.08.2018

Բակո Սահակյանն ու Արթուր Վանեցյանը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

     
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին:

     Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ ԱԱԾ տնօրեն Սամվել Շահրամանյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: